Հասարակություն

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքում բախվել են Toyota Camry-ն ու VAZ 21053-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Սևան քաղաքի Սայաթ Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում բախվել են՝ Երևանի բնակիչ՝ 40-ամյա Խաչատուր Անտոնյանի վարած Toyota Camry մակնիշի և Սևանի բնակիչ 35-ամյա Ռոման Վեդյակինի վարած VAZ 21053 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Տիգրան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ;

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազտել տարածքը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Lուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

Թուրքիան և Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը. Փաշինյան

Gayane Abovyan

Արցախի ՄԻՊ-ը մի քանի ժամից հանձնվող Վանքասարի եկեղեցում «Առավոտ լուսո» է երգում

Gayane Abovyan

ՌԴ պետդուման ընդունեց կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը․ Մ․ Մելքումյան

Gayane Abovyan

Նիկոլը ծաղկեցնում է Հայաստանը. հարցում Երևանում.Տեսանյութ

Gayane Abovyan

Ներկայումս ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. Արցախի ՊԲ

Gayane Abovyan

Սկանդալային դեպք. ինչպես են սրճարանում՝ աղմկահարույց հայտարարություններ արած արցախցի պաշտոնյայից զենքը վերցնում և ազատում պաշտոնից

Gayane Abovyan