Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 20-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Կարդացեք նաեվ

Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Gayane Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող

Gayane Abovyan

Քոչարյանին անհնար է PR անելը, էդ ի՞նչ հրաշք պիտի լինի, որ հնարավոր լինի բյուրեղացնել Ալեն Սիմոնյան

Gayane Abovyan

Դերասանուհու ջախջախիչ խոսքը Նիկոլի մասին։ ԿԵՑՑԵՍ

Gayane Abovyan

Երևանում ուժեղ քամիներն ավերածություններ են առաջացրել (լուսանկարներ)

Gayane Abovyan

Վլադիմիր Պուտինը կրկին խոսել է՝ առաջին փուլում պետք է դադարեցնել կրակը․ Տեսանյութ

Gayane Abovyan