Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք, 208 պացիենտ առողջացել է

Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 9-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 391 թեստ, որից 287-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 104 նոր դեպք և 208 առողջացած։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:

Կարդացեք նաեվ

«Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան

Gayane Abovyan

ՀՀ ԶՈՒ-երը տեսնում են ամբողջ տիրույթը և պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային ու ցամաքային զորքերը. Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը կորցրել է ևս 10-11 զրահատեխնիկա. ինչ իրավիճակ է սահմանին

Gayane Abovyan

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Gayane Abovyan

Թուրքերի հիստերիկ արձագանքը․ Հայերի ապտակը շատ ցավոտ է լինելու

Gayane Abovyan

Թուրքիայով ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել 300-ից ավելի սիրիացի իսլամիստներ․ Մակրոն

Gayane Abovyan