Հասարակություն

Վթար Կապանի թունելի մոտ․ կա 3 տուժած

Հուլիսի 19-ին՝ ժամը 18:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վաչե Ս․, ծնված 1970 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արագած Ս․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս գլխիվայր շրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և ուղևոր Լիանա Դ․-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ Վաչե Ս․-ի և Լիանա Դ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Արագած Ս․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Կարդացեք նաեվ

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կողմերին

Gayane Abovyan

Ներկայացնում եմք կաշվե կահույքը մաքրելու համար 6 պարզ խորհուրդ

Gayane Abovyan

ՊԱՊԱՅԱ Է՜․․․ ՊԱՊԱՅՈՒԹՅՈՒ՜Ն․․․ խոհանոցային փեսան աներ-հայրիկի գովքն է անում․ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Gayane Abovyan

ՉԱՓԱԶԱՆՑ ԿՈՇՏ ԳՐԱՌՈՒՄ․ գեղեցկությունը հոգու հայելին է,բայց դու հոգի էլ չունես ՝ ՂԱՌԻ ԴԱՄԱ․

Gayane Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք, 208 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

Տեր իմ, Ես աղոթում եմ քեզ ջերմեռանդորեն և սրտանց

Gayane Abovyan