Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1072 թեստ, որից 799-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 273 նոր դեպք և 704 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է: