Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ։

Կարդացեք նաեվ

ՍԿՍՎԵՑ․ ՆՈՐ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Մոսկվայի ու Բաքվի համար․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄՈՐՈՒՄ․

Gayane Abovyan

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն կհիմվի

Gayane Abovyan

Ծեծկռտուք ոստիկանների ու ցուցարարների միջև․ «Սադրանքի են դիմում,ողջ պատասխանատվությունն իրենց վրա է»

Gayane Abovyan

Ինչու լայն շրջանակները չաջակցեցին ընդդիմությանը. զրույց Արփինե Հովհաննիսյանի հետ

Gayane Abovyan

Դիմակները հանելու ժամանակն է․ Այս անգամ Պուտինը կջախջախի թուրքերին

Gayane Abovyan

Վերջին 1 տարում Հայերը սահմանին գերժամանակակից համակարգեր են տեղադրել , այդ պատճառով նրանք դարձել են աննկատելի . Զաքիր Հասանով

Gayane Abovyan