Հասարակություն

87-ամյա մորը կացնահարած տղամարդը ձերբակալվել է

2020թ. հուլիսի 19-ին՝ ժամը 21:05-ին, Լոռու մարզի բնակչուհուց ահազանգ է ստացվել է այն մասին, որ չի կարողանում կապ հաստատել Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում բնակվող մոր հետ:

Ահազանգին անմիջապես արձագանքել են օպերատիվ խումբը և ԱԻՆ աշխատակիցները, որոնք մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 58-ամյա բնակչին, իսկ բնակարանի տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

Նախնական տվյալներով՝ 2020 թ.հուլիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող կենցաղային գործիքներով, հարվածներ է հասցրել 87-ամյա մոր մարմնի տարբեր հատվածներին` սպանելով նրան, ապա մասնատել և պոլիէթիլենային փաթեթներով մարմնի մասերը տեղափոխել է նույն թաղամասում գտնվող աղբարկղ և փորձել այրել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է քննչական խումբը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առերևույթ հանցագործության գործիքներ հանդիսացած կացին, սղոց, մուրճ, նավթամթերքներ և գորգ՝ արնանման հետքերով:

Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում՝ մնացորդային շիզոֆրենիա ախտորոշմամբ։

2020 թ. հուլիսի 20-ին վերջինս ձերբակալվել է մորն սպանելու կասկածանքով:

2020 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 09:30-ին, Լոռու մարզի Արջուտ համայնքում գտնվող աղբավայրում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 87-ամյա կնոջ դիակի մասերը՝ կիսայրված վիճակում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Կարդացեք նաեվ

Թշնամին նոր պատերազմի՞ է պատրաստվում. սադրանքների ժամանակագրությունը

Gayane Abovyan

Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել. Նոր որոշում է ստորագրվել

Gayane Abovyan

Փաշինյանն` ուժեղացված թիկնազորով ` Կապանում

Gayane Abovyan

Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն. վարչապետը՝ դիմակ կրելու մասին

Gayane Abovyan

«Սև Նոր տարի կբերեմ գլխներիդ… աշխատեք, բերեք մեր երեխեքին». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

Gayane Abovyan

Զինծառայողների վերականգնողական բուժման ծախսերը կհոգա պետությունը․ վայրը կընտրի զինվորը

Gayane Abovyan