Հասարակություն

«Հեքիաթի ակնկալիքով սպասում էի այդ օրվան». «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանի նշանադրության մանրամասներն ու լուսանկարները

«Կյանք ու կռիվ» ֆիլմում Սոֆիին մարմնավորող դերասանուհի, պարուհի եւ ֆոտոմոդել Էլեն Սարգսյանը հուլիսի 14-ին նշանադրվել է սիրելիի՝ Վահան Մարտիրոսյանի հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էլենը ներկայացրել է հատուկ օրվա մանրամասներն, ինչպես նաեւ՝ տրամադրել արարողությունից կադրեր:

Էլենն ու Վահանը ծանոթացել են աշխատանքի բերումով (դերասանուհին աշխատում է բանկերից մեկում):

«Մեր նշանադրությունը տեղի է ունեցել ընտանեկան միջավայրում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, այնպես էլ ես, հետաքրքիր զգացումներով, հեքիաթի ակնկալիքով սպասում էի այդ օրվան, եւ հեքիաթն իրականացավ։ Ամեն ինչ գեղեցիկ էր, ջերմ եւ իսկական»,-պատմում է նա:

Դերասանուհի-պարուհին նշում է՝ իր կյանքում հիմա յուրահատուկ էտապ է.

«Բացի անձնական կյանքի փոփոխություններից՝ տարված եմ իմ սիրելի աշխատանքով, վարում եմ իմ մասնավոր աշխատանքային գործունեությունը, ինչպես նաեւ՝ հորիզոնում կան նոր նախաձեռնություններ, որոնք դեռեւս քննարկման փուլում են»:

Էլենի խոսքով՝ կյանքի նոր կարգավիճակը չի ազդի իր հեռուստատեսային գործունեության վրա, որին նա մոտենում է՝ որպես հոբբիի.

«Ես՝ ինքս, իմ ֆոտոմոդելային եւ դերասանական գործունեությունը չեմ դիտարկում որպես կարիերա, ունեմ այլ մասնագիտություն, եւ իմ բոլոր նկարահանումներին մոտեցել եմ խիստ ընտրողաբար, սակայն միշտ աշխատել եմ շատ մեծ բավականությամբ եւ պատասխանատվությամբ, շփվել եւ աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ, ձեռք եմ բերել փորձ եւ լավ ընկերներ»,-ասում է նա՝ հավելելով, որ սիրով ապրելն, առհասարակ, ավելի հեշտ է.

«Մենք մաղթում ենք բոլորին լինել սիրահարված՝ իրենց սիրելիին, կյանքին, մարդկանց, աշխատանքին, հայրենիքին, աշխարհին․․․այդպես ապրելը շատ ավելի հեշտ է»։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Էրդողանն իր ժողովրդին կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ

Gayane Abovyan

Դժվար է ասել, ում և ինչու է շանտաժում շոու բիզնեսի այս խումբը, կարծես ապրուստի միջոց ուրիշ կորցրածներ չկան . Նվեր Մնացականյան . (տեսանյութ)

Gayane Abovyan

Այս պահին մարտերը շարունակվում են, զոհեր չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 մլն դրամից մինչև 2 մլրդ. որ նախկին պաշտոնյան որքան գումարով ազատ արձակվեց

Gayane Abovyan

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ. ադրբեջանական լրատվամիջոց

Gayane Abovyan

Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Gayane Abovyan