Հասարակություն

Երիտասարդ տղան օդանավում կատակով առաջարկություն արեց անծանոթուհուն ,իսկ նա ընդունեց առաջարկը

Այս պատմությունով ինձ հետ կիսվել է քույրս:  Այս պատնության հերոսուհին նրա ընկերուհին է եղել: Ահա թե ինչ է նա պատմել

«Ես հաճախ եմ օգտվում« Աերոֆլոտ »-ի ծառայություններից:Չեմ կարող ասել, որ սիրում եմ ճամփորդել ինքնաթիռով, բայց ես ստիպված եմ  ճամփորդել, քանի որ աշխատանքիս բնույթով պայմանավորված շատ եմ գնում գործուղման: Թռիչքների ժամանակ ես հաճախ ականատես եմ լինում հետաքրքիր պատմությունների և զվարճալի իրադարձությունների:

Անցած  ամառ ես և իմ գործընկերս օդանավում էինք,որը Սոչիից Մոսկվա էր թռչում:Մեզանից ոչ հեռու երիտասարդ զույգ էր նստած: Տղան և աղջիկը շատ էին  ծիծաղում, կատակում և պարզապես խոսում:Երբ սկսեցին բաժանել խմիչքներ, երիտասարդները սկսեցին փոխանակվել կոկտեյլներով:

Թվում էր, թե աղջիկը դեմ չէ դրան, դրանով իսկ հրահրում է տղային : Այս պահվածքը սովորական էր սիրող զույգի համար և կասկած չէր հարուցում:  Ինքնաթիռում իրավիճակը բավականին հանգիստ էր և ես որոշեցի քնել:

Բայց քնելուց կես ժամ անց ես արթնացա ինչ-որ մեկի բարձրաձայն ծիծաղից: Ինչպես պարզվեց, թռիչքից առաջ տղան և աղջիկը չեն ճանաչել միմյանց:Այն բանից հետո, երբ երիտասարդները նստել են իրար կողքի, նրանց միջև խոսակցություն է սկսվել: Տղամարդը կատակով  ամուսնության առաջարկ է արել աղջկան, հուսալով  որ աղջիկը  ամաչկոտ կլինի և կմտածի առաջարկի մասին:

Բայց երիտասարդ կինը որոշում է բաց չթողնել գրավիչ տղայի հետ ամուսնանալու հնարավորությունը և ամբողջ սրահին հայտարարում, որ ընդունում է ամուսնության առաջարկը:

Այդ պահին տղան կորցնում է  խոսելու ընդունակությունը: Ըստ ամենայնի, նա չէր սպասում նման արձագանք: Այն բանից հետո, երբ ինքնաթիռի ուղևորները խնդրում են  մեկնաբանել կատարվածը, նա հաստատում է, որ իրոք հավանել է աղջկան և ցանկանում է նրան դարձնել իր կինը:

Այդ պահին ոչ ոք այդ պատմությանը  լրջորեն չվերաբերեց: Բայց ընդամենը մեկ ամիս անց իմ կոլեգան ստացավ հարսանեկան հրավեր որպես վկա »:

Կարդացեք նաեվ

Ադրբեջանական զինուժը գիշերը մտել է Խծաբերդ․ Wargonzo

Gayane Abovyan

Էքստրասենսը բացառիկ չլսված բացահայտումներ է անում․Կորցրած հողերը հետ ենք բերելու.Նիկոլը դավաճան չի (VIDEO)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին սատարում է ոչ միայն Թուրքիան, այլևս միջազգային տեռորիզմը․ Արցախի նախագահ

Gayane Abovyan

ՑՆՑԵՑ՝ Ով է ուզում դառնալ Միլյոնատեր Քոչարյանի հետ․ Սենսացիոն

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Gayane Abovyan

Արցախի քաղաքացիները կապահովվեն պարենամթերքով, բնակելի տները կորցրածներին՝ նաև կեցության պայմաններով․ Արցախի տեղեկատվական շտաբ

Gayane Abovyan