Առողջություն

Անանուխի օգտագործման 15 անսովոր եղանակ

Takprosto.cc կայքը ներկայացրել է անանուխի օգտագործման 15 եղանակ:

Գորգը թարմացնելու համար:

Չորացրած անանուխը խառնեք սննդի սոդայի հետ և այն լցրեք գորգի վրա: Մեկ ժամ թողեք, որից հետո մաքրեք փոշեծծիչով:

Օդը թարմացնելու համար:

Մի փոքր անանուխը խառնեք տարբեր ծաղիկների տերևների հետ և խառնուրդը լցրեք ամանների մեջ ու դրեք տանը:

Հանգստացնող սկրաբ ոտքերի համար:

Ծանր օրվանից հետո լիցաքաթափվելու համար կտրած անանուխը խառնեք ծովային աղի և ձիթապտղի յուղի հետ և այն քսեք ոտքերին:

Անանուխը՝ կոսմետիկայում:

Կոսմետիկային հաճելի հոտ և հանգստացնող հատկություն տալու համար դրան ավելացրեք անանուխի յուղ: Այն կարող եք խառնել շամպունի և լոգանքի գելի հետ:

Անանուխի սառույց:

Հաջորդ անգամ, երբ կփորձեք սառույց պատրաստել, ջրի մեջ անանուխի տերևներ ավելացրեք: Սառույցը կարող եք գցել ջրի, լիմոնադի կամ թեյի հետ, ինչի միջոցով ըմպելիքին թարմություն կհաղորդեք:

Թարմացնող տոնիկ դեմքի համար:

Մեծ ամանի մեջ ջուր լցրեք և ավելացրեք մի փոքր կտրտած անանուխ, ապա այն մեկ ժամով դրեք սառնարանի մեջ: Այն քսեք դեմքին:

Որովայնի սպազմը հանելու համար:

Անանուխը կօգնի թուլացնել նյութափոխանակության տրակտի մկանները և հանել սպազմը: Դրա համար բավարար է խմել անանուխով թեյ, կամ էլ տաք ջուր՝ անանուխով և կիտրոնով:

Վարակիչ հիվանդությունների կանխարգելում:

Անանուխի հակաբակտերիալ հատկությունները կարող են օգնել նույնիսկ կանխագելել տարբեր վարակիչ և սնկային հիվանդությունների առաջացումը: Այդ պատճառով այն պետք է ներառել սննդակարգ:

Մկների դեմ:

Ձեր այգում անանուխ տնկեք, որպեսզի մկները շրջանցեն ձեր բնակարանը:

Գլխացավի թուլացում:

Անանուխով տաք թեյը կարող է օգնել ազատվել գլխացավից:

Քիթը փակվելու դեպքում:

Եթե ձեզ դժվար է շնչել, անանուխի վրա տաք ջուր լցրեք և ինհալացիա արեք:

Սթրեսից ազատվելու համար:

Անանուխով թեյն օգնում է ազատվել սթրեսից:

Քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկա:

Անանուխն ընդունակ է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Կարծիք կա, որ այն էապես դանդաղեցնում է դրանց զարգացումը:

Աղցանները համեմելու համար:

Սովորական աղցանին անսովոր համ տալու համար դրան անանուխի մի քանի տերև ավելացրեք:

Շնչառությունը թարմացնելու համար:

Անանուխի յուղը խառնեք սննդի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ, որպեսզի ատամների մածուկ պատրաստեք: Այն և՛ սպիտակեցնում է ատամները, և՛ թարմացնում է շնչառությունը: Սակայն պետք չէ չարաշահել, քանի որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այն կարող է վնասել էմալը:

Կարդացեք նաեվ

Այս մասին իմանալուց հետո, այլևս օրս չեմ պատկերացնում առանց սպանաղի հյութի․ Ահա, թե ինչու

Gayane Abovyan

Կախարդական բաղադրատոմս, որն առաջին իսկ օգտագործումից կթուլացնի հոդացավը

Gayane Abovyan

Գիտականորեն ապացուցվել է․ Ուռուցքային հիվանդությունների դեպքում ՍԱ 10000 անգամ ավելի հզոր է քան քիմիաթերապիան

Gayane Abovyan

Ոտքերի հարդարման վրա մեծ գումարնե՞ր եք ծախսում. պետք չէ. պարզապես օգտվեք այս բաղադրատոմսից և ձեր ոտքերն իդեալական կլինեն

Gayane Abovyan

Խմեք այս ըմպելիքից օրական մեկ բաժակ՝ նախաճաշից առաջ . այն համարվում է մի շարք հիվանդությունների թշնամին

Gayane Abovyan

Ծովի աղի բուժիչ հատկությունները

Gayane Abovyan