Հասարակություն

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին, որը ռուս զինվորական վիրուսաբանները մշակել են Գամալեի անվան համաճարակաբանության եւ մամնրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

«Արդեն կատարվել են մեր մասնագետների եւ Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները: Դուրս գրելու պահին առանց բացառության բոլոր կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ստացել, իրենց նորմալ են զգացել: Այսպիսով, նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը պատրաստ է»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում:

Նա նշել է, որ կամավորների առաջին խմբի ստացիոնարում մնալու կարիք չկա, եւ վերստուգիչ անալիզներ հանձնելուց հետո հուլիսին 15-ին դուրս են գրվել, կամավորների երկրորդ խումբը հուլիսի 20-ին ավարտել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին մասնակցությունը:

Ցալիկովն ասել է, որ ռուս զինվորական վիրուսաբանները ակտիվորեն աշխատում են վտանգավոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ, եւ սա է կանխորոշել կամավոր զինծառայողների մասնակցությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ դեղամիջոցի ստեղծմանն ու փորձարկումներին:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Սրա քիթը մի օր տրորվելու է. Այո՛, մենք ենք թույլ տվել, որ նա դառնա լկտի ու սանձարձակ

Gayane Abovyan

Բռնի գյուլլի, արա՛, հայրենիքի վրա պոկեր են խաղում, Նիկոլը մի տարով Ստալին պետք է լինի․ Ծատուրյան

Gayane Abovyan

Մարտերը շարունակվում են․ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

Gayane Abovyan

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Gayane Abovyan

100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար. Արցախում գերեւարվել է հերթական վարձկանը

Gayane Abovyan

Պետության հիմքերը կռծողները. Ովքե՞ր են թիկունքում գաղտնի խաղեր տալիս և հրահրում Պատերազմ. ՍԵՆՍԱՑԻԱ

Gayane Abovyan