Հասարակություն

Դանակահարություն Գինեվետ գյուղում․ Արարատի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով եւ ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց պարզեցին, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել է վնասվածքները։ Պարզվեց նաեւ կասկածյալի ինքնությունը: Գինեվետ գյուղի 38-ամյա բնակիչը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը։

Հանցագործության գործիք դանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Այսօր առավոտյան արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ. ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 11 պացիենտ է մահացել

Gayane Abovyan

Ովքեր պետք է մասնակցեն մարտական գործողություններին. ԱԱԾ

Gayane Abovyan

ՍԵՎ ԱՄՊԵՐ ԹՈւՐՔԻԱՅԻ ԳԼԽԻՆ․ Երեվանը պատրաստ է ակտիվ քայլերի․ Թուրքիան դառնում է Իսրայելի գլխացավանքը

Gayane Abovyan

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Gevor Kazaryan

Ալեն Սիմոնյանի օգնությամբ կանխվել է Հաղթանակ կամրջից 2 քաղաքացիների նետվելու փորձը

Gayane Abovyan