Հասարակություն

Աննա Հակոբյանը սահմանապահ գյուղերում է՝ հայրենակիցներին քաջալերելու նպատակով (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գտնվում է Տավուշում՝ կից հրապարակելով լուսանկարներ․ «Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ:

Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։ Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել: Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։ Նրանք թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։ Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են»,- գրել է Աննա Հակոբյանը։

Կարդացեք նաեվ

Կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է․ Փաշինյան

Gayane Abovyan

«Ապրիլի 7-ա արա, մի քիչ տղա՛ էղեք․ էդ տականքի համա՞ր եք ծառայում»․ կառավարության դիմաց լարված է

Gayane Abovyan

Նախարարը վերնաշապիկ չի՝ էսի հանեք, էնի բերեք․ համակերպվեք, տենանք ինչ ա լինում

Gayane Abovyan

17 ուժերը շանտաժի, սպառնալիքի, զաբոռ ջարդելու են անցել. հեռացե՛ք, խարխլում եք պետությունը․ Նորիկյան

Gayane Abovyan

Տենց լավ տղա էիք գայիք կողս զենք բռնեիք թևս չկորցնեյի․մյուսն էլ կյանքը չկորցներ․գնացել եք Հրապարակ պաշտոնի կռիվ եք անում

Gayane Abovyan

Ուղղակի սարսափելի է..Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 15-ամյա 4 տղաներ մահացել են

Gayane Abovyan