Հասարակություն

Դպրոցներում դասերի վերսկսումը կհանգեցնի կորոնավիրուսի նոր բռնկումների. մասնագետներ

Դպրոցներում դասերի վերսկսումը կհանգեցնի կորոնավիրուսի նոր բռնկումների: Այս մասին նախազգուշացնում են Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները: Նրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Emerging Infectious Diseases ամսագրում:

The Daily Mail-ը հայտնում է, թե վերոհիշյալ մասնագետները պարզել են, որ 10-19 տարեկան երեխաները կարող են COVID-19 նույնքան հեշտությամբ տարածել, որքան մեծահասակները: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ընտանիքներում, որտեղ կան երեխաներ եւ դեռահասներ, կորոնավիրուսն ավելի ակտիվորեն է տարածվել, քան այն ընտանիքներում, որտեղ միայն մեծահասակներ կան։

Հետազոտողները ուսումնասիրել են հաստատված կորոնավիրուսով 5706 պացիենտների ավելի քան 59 000 շփումների մասին տվյալները: Հիվանդների հետ ապրող մարդիկ թեսթավորվել են անկախ նրանից ախտանիշներ ունեցել են, թե ոչ, իսկ վարակվածների հետ չապրող, սակայն նրանց հետ շփվածները թեսթավորվել են միայն եթե նրանց մոտ ախտանիշներ են եղել։

Պացիենտների հետ ապրող 10 600 մարդկանց 11,8%-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վիրուսը նաեւ հայտնաբերվել է պացիենտների հետ չապրող, սակայն նրանց հետ շփված ավելի քան 48 000 մարդկանց 1,9%-ի մոտ:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ մինչեւ 10 տարեկան երեխաները նույն կերպ են տարածել վիրուսը, ինչպես մեծահասակները: Սակայն ավելի հաճախ կորոնավիրուսով վարակվել են այն ընտանիքի անդամները, որտեղ ապրում են 10-19 տարեկան երեխաներ:

Կորեացի մասնագետների խոսքերով, դպրոցականները մեծահասակներից ավելի վատ են հետեւում հիգիենայի կանոններին եւ ավելի հազվադեպ են պահում սոցիալական հեռավորությունը: Հետեւաբար մասնագետները մտավախություն ունեն, որ դպրոցներում դասերի վերսկսումը կարող է հանգեցնել վարակի լուրջ բռնկումների՝ երեխաները կվարակվեն միմյանցից, այնուհետեւ կվարակեն իրենց հարազատներին:

Կարդացեք նաեվ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

Gayane Abovyan

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

Gayane Abovyan

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման, երկու հայ դանակահարվել է

Gayane Abovyan

Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը

Gayane Abovyan

Արցախի ՊԲ-ն զոհված ևս 33 զինծառայողի անուն է հրապարակել

Gayane Abovyan

Կեցցեք. Վարդանյան եղբայրների 920 մլն դրամի նվերը՝ Մասիս քաղաքին. Մանրամասներ

Gayane Abovyan