Հասարակություն

«Հայաստանին ջախջախիչ հարված հասցնելուց հետո նրանք անմիջապես վազեցին ՀԱՊԿ-ի մոտ օգնության։ Պահանջում էին, որպեսզի ՀԱՊԿ-ը հանդես գա Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ»:Ալիև

Տասը օր մտածելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի օրիգինալ ոչինչ չգտավ, քան մեղադրել Հայաստանին ՀԱՊԿ-ի արձագանքի համար:
Ըստ «ԱզերԹաջ»-ի՝ Ալիեւը բառացիորեն ասել է հետեւյալը. «Հայաստանին ջախջախիչ հարված հասցնելուց հետո նրանք անմիջապես վազեցին ՀԱՊԿ-ի մոտ օգնության։ Պահանջում էին, որպեսզի  ՀԱՊԿ-ը հանդես գա Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ»:

Մի կողմ թողնելով այն փաստը, որ Հայաստանն է ջախջախիչ հարված հասցրել Ադրբեջանին, նշենք, որ Ալիեւը կա՛մ վատ է տեղեկացված, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը: Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է կազմակերպության տարածքում տիրող իրավիճակի մասին, սակայն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ այն վերահսկում է իրավիճակը եւ միջամտության կարիք չկա: Իսկ Ադրբեջանը՝ հակառակը, գրեթե ամեն օր դիմում էր թուրքական կողմին, պաշտպանության փոխնախարարը նույնիսկ այց կատարեց, որից հետո թուրքական կողմը, բացի անխախտ բարեկամության եւ եղբայրական օգնության տարբեր հավաստիացումներից, ուղիղ ռազմական օգնության խոստում հնչեցրեց: Ինչպես գիտեք, Թուրքիան նախկինում եւս գաղտնի կերպով անմիջական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ զենքի եւ զինվորականների պատրաստության տեսքով:

Կարդացեք նաեվ

ՇՈԿԻ ՄԵՋ ԵՄ․ հորս արև, տատուս գերեզման և նման ոճաբանությունը խիստ անընդունելի է. Արմեն Դանիելյան

Gayane Abovyan

Ունենք կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, գրանցվել է մահվան 8 դեպք

Gayane Abovyan

1100 զոհի մեղավորը Փաշինյանն է՝ իր առողջապահության նախարարով․ Մարգարիտ Եսայան

Gayane Abovyan

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն

Gayane Abovyan

Կորոնավիրուսից բուժված 91-ամյա կինը դուրս է գրվել

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տուն գնացի, սկսվեց կռիվը». հակառակորդի գործողություններից վնասվել է Այգեպարի բնակչի մեքենան

Gayane Abovyan