Հասարակություն

Ամենակարող Տեր Աստված, խնդրում եմ, օրը թող բարի լինի հայոց բանակի համար

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսութ-յան լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել),
որ այժմ ծառայում է Հայոց բանակում։

Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երի-տասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախ-նիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնա-կազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զին-վորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ.

ամեն։

Կարդացեք նաեվ

Ինչպես պատերազմին կամավորագրված հայ կանանց լուսանկարները հայտնվեցին Ադրբեջանում.Խաչատրյան

Gayane Abovyan

Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Gayane Abovyan

«Ես համար 1 եմ տվել Երկրապահին, առայժմ թույլ չեն տալիս գնանք»․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՝

Gayane Abovyan

Ժողովուրդն էսօր ճահճի մեջ ա, խեղդվում է. Գագիկ Ծառուկյանը հանդիպել ա երիտասարդների հետ

Gayane Abovyan

Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև․ պատճառը դիմակ չդնելն է (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայկական կողմը խոցում ադրբեջանական տանկերը և ոչնչացնում կենդանի ուժը

Gayane Abovyan