Շոու-բիզնես

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է Քանյե Ուեսթի վերջին սենսացիոն հայտարարությունները

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի արտահայտություններն աբորտիամուսնալուծության եւ շատ այլ բաների մասին: Քիմը եւս մեկ անգամ հիշեցրել է ամուսնու բիպոլյար խանգարման մասին եւ հասարակությանը խնդրել ներողամիտ լինել նրա հանդեպ:

«Ձեզնից շատերը գիտեն, որ Քանյեն բիպոլյար խանգարում ունի։ Յուրաքանչյուր ոք, ով ունի այս հիվանդությունը, գիտե, որ դա աներեւակայելի բարդ է եւ ցավոտ է ընդունելը: Ես երբեք հրապարակայնորեն չեմ խոսել այն մասին, թե ինչպես է դա ազդել մեզ վրա, քանի որ ես պաշտպանում եմ իմ երեխաներին եւ Քանյեի անձնական կյանքի իրավունքը: Բայց այսօր ես զգում եմ, որ դա պետք է մեկնաբանեմ», — գրել է Քիմն իր Instagram-ի Stories բաժնում։

Фото №3 - Ким Кардашьян впервые прокомментировала высказывания Канье Уэста об аборте, разводе и ее маме

Քիմի խոսքով՝ նրանք, ովքեր գոնե ինչ-որ բան գիտեն այդ մասին, «գիտեն, որ ընտանիքն անզոր է, եթե մարդն անչափահաս չէ»: Նա նշել է, որ Քանյեն քննադատության թիրախ է հանդիսանում, քանի որ նա հասարակ մարդ չէ, այլ հրապարակային գործիչ, եւ նրա գործողություններն ու խոսքերը կարող են բուռն էմոցիաներ առաջացնել:

«Նա փայլուն, բայց բարդ մարդ է, որը գտնվում է նկարչի եւ սեւամորթ տղամարդու ճնշման գագաթին, ով վերապրել է իր մոր կորուստը եւ պետք է գործ ունենա ճնշման եւ մեկուսացման հետ, որոնք իր բիպոլյար խանգարման հետ ընդգծվում են: Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում նրա գործողությունների հետ», — գրել է Քիմն ու խնդրել բոլորին ըմբռնումով մոտենալ այդ իրավիճակին։

Այն բանից հետո, երբ ռեփերը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին, երաժիշտը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել. սկզբում նա խոստովանել է, որ «քիչ էր մնացել սպաներ իր դստերը»՝ խնդրելով Քիմին աբորտ անել, իսկ այսօր խոստովանել է, որ արդեն երկու տարի է՝ ցանկանում է բաժանվել կնոջից:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Եթե ուզում եք, որ Արցախը վերադառնա իր նախկին սահմաններին, բոլորդ պետք է գաք Ազատության հրապարակ

Gayane Abovyan

Նեղանում էի կյանքից՝ ինչու պետք է բանվորություն անեի, ծաղրածու էլ եմ եղել․Բեն Ավետիսյան

Gayane Abovyan

Գրիքոր Դանիելյանի ճոխ հանգիսը Եգիպտոսում

Gayane Abovyan

«Ամենաբարի սրտով աղջիկ»․ Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի որդու հարսնացուին (Video)

Gayane Abovyan

Մագայի և Սուրենի պատերազմը, Անի Երանյանի սիրահարվելը, Լիլիթ Հովհաննիսյանի երեխայի սեռը

Gayane Abovyan

Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ով է Սիլվա Հակոբյանի եղբայրը

Gayane Abovyan