Առողջություն

10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար

Շատերը գիտեն, որ C վիտամինի պարունակությամբ մասուրն առաջատար է: Սակայն, բացի այդ փաստից, այն շատ այլ օգտակար հատկություններ ունի: Telegraf.com.ua-ն ներկայացնում է 10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար:

1. Մասուրի մեջ պարունակվող վիտամին C-ն օգնում է պայքարելու մրսածական հիվանդությունների դեմ, բարձրացնում է իմունիտետը, երիտասարդացնում է բջիջները և մաշկին փայլ հաղորդում:

2. Վիտամին A-ի պարունակության շնորհիվ այն կանխում է ծերացման գործընթացըը, ակտիվացնում մաշկի նորացումը և բարենպաստ ազդում տեսողության վրա:

3. Հեմոգլոբինի ցածր պարունակություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խմել մասուրի եփուկ, քանի որ մասուրը պարունակում է նաև երկաթ:

4. Մասուրն օգնում է կանոնավորել մարսողությունը և դրական ազդում ախորժակի վրա:

5. Մասուրից պատրաստված ըմպելիքը նպաստում է նաև ավելորդ քաշի վերացմանը: Մասուրը պարունակում է շատ սնուցող տարրեր, որոնք հագեցնում են օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը: Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օրական խմել 3-4 բաժակ մասուրի ըմպելիք, 2-4 շաբաթվա ընթացքում:3STOPPED

6. Մասուրում պարունակվող մագնեզիումը և եթերային յուղերը բարենպաստ են ազդում նյարդային համակարգի վրա և հանում են սթրեսը:

7. Մասուրի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի անհարթությունները պակասեցնելու համար, քանի որ ունեն վերականգնողական հատկություն:

8. Մասուրը նաև օգտագործվում է որպես հակաբորբոքային միջոց այրվածքների և ճաքերի ժամանակ:

9. Ամեն օր մասուրի եփուկ օգտագործելու դեպքում նվազում է երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

10. K վիտամինի շնորհիվ բույսը բարելավում է արյան մակարդելիությունը:

Կարդացեք նաեվ

Մթերքներ, որոնք նվազեցնում են ձեր ուտելու ցանկությունը

Gayane Abovyan

Կրունկների ճաքերից ազատվելու համար ներկայացնում ենք ամենաարդյունավետ բնական միջոցները

Gayane Abovyan

Ատամի մածուկն ու աղը՝ մաշկի սև կետերի դեմ

Gayane Abovyan

Ես սկսեցի դեղամիջոցների փոխարեն օգտագործել լվացքի օճառ: Կկիսվեմ իմ փորձով

Gayane Abovyan

Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք

Gayane Abovyan

Կախարդական բաղադրատոմս, որն առաջին իսկ օգտագործումից կթուլացնի հոդացավը

Gayane Abovyan