Հասարակություն

Սխալ, որ 40-ից հետո անում են գրեթե բոլոր կանայք

Ի՞նչ վտանգավոր ծուղակ է սպասում գրեթե ցանկացած կնոջ 40 տարին բոլորելուց հետո:

Շատ կանայք սիրում են կրկնել «40 տարեկանից հետո, կյանքը նոր է սկսվում» արտահայտությունը: Բայց, ավաղ, հենց իրենք հաճախ մոռանում են այդ մասին և թույլ տալիս սխալներ, որոնք խանգարում են իրենց երջանկությանը: Ըստ հոգեբանների՝ կա մեկ հիմնական սխալ ընկալում, որի պատճառով 40-ամյա տիկնայք հաճախ փչացնում են իրենց կյանքը:

Այս տարիքում շատ կանայք արդեն ունենում են մեծահասակ երեխաներ և, նույնիսկ, թոռներ: Հետևաբար նրանք սովոր են խնայել իրենց վրա և ամբողջ գումարը տրամադրել ընտանիքին: Տարիների ընթացքում նրանց մոտ ձևավորվել է բնական սովորություն: Չնայած, թվում է, նրանք արդեն կարող են լիարժեք կյանք սկսել և ուրախացնել իրենց: Բայց ոչ, կանայք շարունակում են հոգ տանել ուրիշների նկատմամբ՝ մոռանալով իրենց պահանջմունքների մասին:

Ճիշտ նույն կերպ տիկնայք վերաբերվում են նաև իրենց երկրորդ կեսերի հանդեպ: Շատ կանայք արդեն սովոր են ամուսնու շահերը վեր դնել սեփականից, և մոռանում են իրենց մասին: Ընդ որում, ընտրյալը հաճախ այդ զոհողություններին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: Տղամարդը դա ընդունում է բնական, երբեմն, անգամ, իրեն թույլ տալով «ձախ» գնալ։ Եվ ամենն այն պատճառով, որ կենցաղի մեջ խրված կինը դադարում է հոգ տանել իր մասին, իրեն խնամք և ուշադրություն չի տրամադրում: Եվ ահա ընտրյալը փորձում է այս ամենը գտնել մեկ ուրիշի մոտ, ով գիտի, թե ինչպես պետք է հետևել իրեն:

600x580

40-ամյա կինը նախևառաջ պետք է մտածի այն մասին, որ կյանքն իր տարիքում չի ավարտվում: Իհարկե, ոչ ոք չի չեղարկել ամուսնուն և երեխաների նկատմամբ հոգ տանելու պարտականությունը, բայց ինչու՞ օրեկան մի երկու ժամ չտարամադրես ինքդ՝ քեզ: Գնացեք գեղեցկության սրահ, այցելեք մերսման, դիմեք վարսահարդարին. այս բոլոր գործողությունները, առաջին հերթին, ուրախություն կբերեն ձեզ: Բացի այդ, դուք շրջապատին կզարմացնեք ձեր փոխակերպումով: Սիրեք ինքներդ ձեզ, և այլոք կսիրեն ձեզ:

Կարդացեք նաեվ

Հիմա արդեն պարզ է, որ Փաշինյանը դավաճան է, նա Հայաստանում իշխանություն չունի. Մովսես Հակոբյան

Gayane Abovyan

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմը Իրանից նկարահանված տեսանյութը ներկայացնում է որպես իրենց «հաջողությունների» ապացույց

Gayane Abovyan

Բերձորի ուղղությամբ հայկական ԶՈւ ստորաբաժանոմներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորին

Gayane Abovyan