Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի վարակը նահանջել է, երկրորդ ալիք չի լինի

Հայաստանում կորոնավիրուսի վարակը նահանջել է, Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց բժիշկ Հայկ Մանասյանը։

«Իմունիզացված բարիերը բավականաչափ ձևավորվել է, և համաճարակն սկսել է նահանջել։ Համաճարակն իր պրոգրեսը դադարեցրեց հունիսի 15-16-ին, այդ օրվանից կայունության մեջ ենք մինչև վերջին մեկ շաբաթը։ Մեկ շաբաթ առաջ այլևս համաճարակն սկսել է դանդաղ նահանջել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք փաստացի բուժման մեջ գտնվող անձանց մոտ 1000-ով պակաս թիվ։ Վաղը կունենանք արդեն փաստացի բուժման մեջ գտնվող անձանց ևս մի քանի հարյուր հոգով պակասում։ Եվ այդպես դանդաղ, բայց նահանջելու է համաճարակը, որովհետև բավականաչափ իմունիզացված բարիեր է ձևավորվել»,- ասաց Մանասյանը։

Անդրադառնալով  այն տեսակետներին, որ վարակված անձանց օրգանիզմում հակամարմինները երկար չեն մնում, և չպետք է այս դեպքում հույս դնել կոլեկտիվ իմունիտետի վրա, Հայկ Մանասյանն ասաց, որ հակամարմիններն իմունիտետի միակ գործիքը չեն։

«Իմունիտետն ունի ազդելու տարբեր գործիքներ, որոնցից միայն մեկն է  հանդիսանում հակամարմինը, այն էլ հակավիրուսային պաշտպանության մեջ առանձնակի մեծ կամ գլխավոր դերակատարում չունի։ Պարզապես լաբորատոր ուսումնասիրման համար դա հեշտ մեթոդ է, իսկ ինչը հեշտ է, այն էլ ստուգում են։ Բայց չեն ստուգում այն, ինչն անհրաժեշտ է հակավիրուսային իմունիտետը հասկանալու համար։ Փաստը մնում է փաստ, որ կրկնակի վարակման դեպքերը հիմնականում եղել են մեկ ամսվա ընթացում, ինչը հուշում է, որ դա ոչ թե կրկնակի վարակ է, այլ հին վարակի վերաակտիվացում է։ Դրանից դուրս գրեթե չկան կրկնակի վարակման դեպքեր կամ այնքան հազվադեպ են, որ իմունզիացված բարիերի ամրության վրա չեն ազդում»,- հավելեց նա։

Ի՞նչ սպասել աշնանը՝ հաշվի առնելով, որ օդակաթիլային վարակներն ակտիվանում են այդ շրջանում։ Հայկ Մանասյանի խոսքով՝ աշնանը ոչ թե աճ կլինի այսօրվա համեմատ, այլ, օրինակ, հոկտեմբերին կարող է աճ գրանցվել սեպտեմբերի համեմատ կամ դեկտեմբերին հոկտեմբերի համեմատ, այնպես, ինչպես լինում են բոլոր սեզոնային շնչական ինֆեկցիաները։

«Սա չպետք է հանկարծ շփոթել երկրորդ ալիքի հետ, ինչը սպառնում է այն երկրներին, որոնք իմունիզացված բարիերի ճանապարհը չորդեգրեցին։ Նման երկրներն ահ ու սարսափով սպասելու են երկրորդ ալիքին։ Եվ մերոնք, եթե զանազանություն չդնեն պայքարի ռազմավարությունների միջև, ապա կարող  է շփոթմամբ սպասեն ու վախենան երկրորդ ալիքից։ Իրականում մեզ ընդամենը սպասում է սեզոնային որոշակի ակիտվացում, բայց ոչ երկրորդ ալիք։ Մենք ընտրեցինք իմունիզացված բարիերի ուղին՝ այդպիսով կանխարգելոլով երկրորդ, երրորդ, չորրորդ ալիքների հնարավոր ռիսկերը»,- ասաց Մանասյանը։

Մասնագետն անդրադարձավ նաև դիմակների խնդրին։ Վերջին շրջանում շատ է քննարկվում հարցը, թե շոգ եղանակին բացօթյա տարածքներում ինչո՞ւ պետք է մարդիկ դիմակներ կրեն։ Ըստ Մանասյանի՝ առնվազն բացօթյա տարածքներում դիմակներ չպետք է կրել, մարդկանց հարկադրելը սխալ քայլ է։

«Գոյություն ունեն օդափոխվող ու չօդափոխովող փակ տարածքներ։ Անգամ չօդափոխվող փակ տարածքների դեպքում բավականաչափ ապացուցված չկա դիմակների անհրաժեշտության վերաբերյալ, առողջ մարդկանց մասին է խոսքը»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ դիմակներին վերագրել այն, ինչն իմունիզացված բարիերի շնորհիվ է տեղի ունենում։

Կարդացեք նաեվ

ԱԼԻևԸ ԳԻՏԻ․ Կսպասեն Մեր Հաղթանակին․ Այնուհետև Իրենց Հիստերիան Կսկսվի

Gayane Abovyan

Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան

Gayane Abovyan

Բանակի հետ այդպես չեն վարվում. Կոմանդոսը ԳՇ հայտարարության և դրան միանալու մասին

Gayane Abovyan

Պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, հակառակ դեպքում՝ պատասխան են տալու ամեն ինչի համար

Gayane Abovyan

Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել

Gayane Abovyan

ԲՀԿ-ն դիմել է ոստիկանապետին՝ պատգամավորների անվտանգությունը պաշտպանելու համար

Gayane Abovyan