Հասարակություն

Հուլիսի 14-ին Տավուշում ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Բագրատի Մուրադյանը մահացել է․ՊՆ մամուլի խոսնակ

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին տեղեկացնում է ՊՆ  մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Gayane Abovyan

Հարվածներ են հասցվել ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները

Gayane Abovyan

Ահա, թե ինչպես կարելի է արագորեն ազատվել բնակարանում հայտնված տհաճ միջատներից

Gayane Abovyan

Խայտառակություն է․ ոստիկանությունը դիմակ չդնելու համար քաղաքացիներին բռնության է ենթարկում․ Մարուքյան

Gayane Abovyan

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է

Gayane Abovyan

Ե՞րբ է այս տարի նշվելու վարդավառը

Gayane Abovyan