Հասարակություն

Ինչպե՞ս վարվել, երբ տանը ջերմաչափ է կոտրվել

Ինչ անել, երբ ջերմաչափ է կոտրվել ու տանը երեխաներ կան:ՏԿԱԻՆ ճգնաժամային կենտրոնը նման դեպքերի վերաբերյալ քիչ է ահազանգեր ստանում:Ստեղծված իրավիճակում գործողությունները պետք է լինեն արագ ու հստակ:Ջերմաչափի մեջ առկա սնդիկի պարունակությունը քիչ է, այսինքն հետևանքները շատ լուրջ չեն լինի, բայց դրանից հանգստանալ պետք չէ:Ինչ անել, երբ տանը ջերմաչափ է կոտրվել:


Եթե կոտրվեց ջերմաչափը, ապա անմիջապես սենյակից պետք է դուրս հանեն երեխաներին, կենդանիներին, պատուհանները բացեն, մյուս սենյակներին միացնող դռները փակեն, որպեսզի այլ սենյակներ այդ օդը չներթափանցի:Առաջին անհրաժեշտ քայլերն անելուց հետո ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Արսեն Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս զանգահարել 911, դեպքի վայր մեկնած խումբը կկատարի հետագա գործողությունները:


Իսկ եթե այնպիսի իրավիճակ է, որ հնարավոր չէ կապվել 911 ծառայության հետ, ապա պետք է առաջնորդվել փոխգնդապետի հետևյալ խորհուրդներով.
«Հատակին կամ մեկ այլ տեղ թափված սնդիկի գնդիկները հնարավորինս լավ հավաքելու համար պետք է նախ ձեռնոցներ ու բժշկական դիմակ հագնել, թրջել բամբակն ու պահել գնդիկին հնարավորինս մոտ, գնդիկները բամբակի վրա հավաքվելուց հետո պետք է այն լցնել նախապես սառ ջրով լցված տարայի մեջ: Սնդիկը հնարավոր է հավաքել նաև ներարկիչով, ինչպես նաև կպչուն ժապավենի միջոցով: Անկախ այն բանից, թե ինչով է հավաքվել, պետք է լցվի ջրով լի տարայի մեջ: Խորհուրդ չի տրվում սնդիկը հավաքել փոշեծծիչով:
 Հավաքելուց հետո պետք է հատակը ախտահանել մարգանցովկայի լուծույթով»:Եթե սնդիկը թափվել է հագուստի վրա, ապա խորհուրդ չի տրվում հետագայում այն հագնել, առավել ևս լվացքի մեքենայի մեջ գցել: Եթե սնդիկի գնդիկները հայտնվել են մաշկի վրա, ապա պետք է հավաքել վերը նշված մեթոդներով:

Եթե սնդիկը թափվելուց հետո սենյակը չօդափոխվի ու չախտահանվի, ապա սենյակում գտնվողների մոտ հնարավոր է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակություն, ցավեր որովայնի շրջանում և այլն:

Կարդացեք նաեվ

ԽԵԼՔԻ ԳԱՆՔ․ Թուրքն այսօր ավերում է Հայաստանն ու Սիրիան, վաղն ավերելու է քո երկիրն ու Եվրոպան

Gayane Abovyan

Իրանը հարվածել է Ադրբեջանի դիրքերին

Gayane Abovyan

Ֆրանսիայի կառավարությունը դեղորայք է տրամադրել «Գյումրի» ԲԿ-ին

Gayane Abovyan

Գալիս ենք իշխանություն վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Մելքումյան

Gayane Abovyan

Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը՝ ՀՀ դրոշի գույներով ու հայկական այբուբենի պատկերներով

Gayane Abovyan

ՆԱՌԱ ՊԱԼԱՏԿԱԴ ՊԻՆԴ ՊԱՀԻ․ Շոկային Հարված

Gayane Abovyan