Ժամանց

Կենդանակերպի ամենահաջողակ նշանները

Կենդանակերպի շրջանի բոլոր ներկայացուցիչները ունակ են գտնել երջանկություն և արժանի են դրան: Յուրաքանչյուր նշան փոքր-ինչ հաջողակ է և լավը, բայց ոմանց մոտ դժվարություններ են առաջանում ցանկացած նախաձեռնություն իրականացնելիս: Աստղաբանները նշել են հինգ հաջողակներին, ովքեր ապրում են իրենց հաճույքի համար և միշտ հասնում են իրենց ուզածին:

Ցուլ

Վեներայի հովանավորյալները սովոր չեն աստղեր որսալ երկնքից, բայց հենց պրագմատիզմն է, որն օգնում է նրանց հաջողակ դառնալ: Մինչ մնացածը մեծագույն ծրագրեր են մշակում, ռիսկի դիմում և սխալներ թույլ տալիս՝ Ցուլը վստահորեն քայլում է դեպի իր երազանքը: Նրանք չեն ձգտում կոտրել նպատակին հասնելու արագության համաշխարհային ռեկորդը, բայց չեն էլ շեղվի իրենց ուղուց: Կայունության, համբերատարության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ, երկրի նշանի ներկայացուցիչները կարողանում են կյանքում շատ բանի հասնել: Ցանկացած դուռ կբացվի Վեներայի հովանավորյալի առաջ, քանի որ Ցուլը միշտ խելամիտ է դատում և չի գործում ուրիշների խորհուրդներով:

Երկվորյակներ

Ճկունությունը և աշխույժ միտքը օգնում են օդի նշանի ներկայացուցիչներին ցանկացած իրավիճակում հարմարավել: Մարդկանց մեծամասնությունը պետք է քրտնաջան աշխատի, իսկ Մերկուրիի հովանավորյալը պետք է ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում լինի: Նույնիսկ անբարենպաստ պայմանները կարող են լավ սկիզբ լինել, քանի որ Երկվորյակներն օգտագործում են երևակայությունը և ունեցած պաշարները: «Եթե կյանքը աղ է ցանում, ժամանակն է թուլանալ և խմել տեկիլա», – օդի տարրերի ներկայացուցիչները գործում են մոտավորապես այս սկզբունքով: Եվ խոսքը ալկոհոլիզմի ձգտումը չէ, այլ փակուղուց ելք գտնելու ունակությունը:

Առյուծ

Կրակի նշանի ներկայացուցիչները համոզված են, որ նրանք ծնվել են երջանկության և հաջողության համար, և հոգեբանական տրամադրվածությունը՝ հզոր զենք է կյանքի անբարենպաստությունների դեմ: Ծանոթության առաջին րոպեներից՝ Առյուծները օժտված են մարդկանց գրավելու ունակությամբ: Նրանք անհրաժեշտ տպավորություն են թողնում, հիացնում են զրուցակցին և օգտակար մարդկանց առանձնացնում ընդհանուր զանգվածից: Արեգակի հովանավորյալների հաջողակությունը տարածվում է նաև սիրո ոլորտի վրա, որտեղ նրանք կարող են նվաճել ամենաանհասանելի մարդու սիրտը: Ֆորտունան Առյուծներին չի լքում նաև ֆինանսական ոլորտում, որովհետև նրանք շահավետ գործարքների «հոտառություն» ունեն:

Կշեռք

Օդի նշանի ներկայացուցիչների համար դժվար կլինի համաձայնել հաջողակների ցուցակում ընդգրկվելուն: Կշեռքը հաճախ բախվում է կյանքի դժվարին ընտրությանը կամ տառապում է անպատասխան սիրուց: Սակայն որոշ ժամանակ անց Վեներայի հովանավորյալը բացահայտում է ճակատագրի ծրագրերը, ինչի համար նրանք անսահման շնորհակալ են Տիեզերքին: Այս նշանի էությունը մշտական ​​տատանումն է. Կշեռքների նժարները գտնվում են շարժման մեջ, ուստի ընտրություն միշտ կլինի: Աստղաբանները խորհուրդ են տալիս օդի տարրի ներկայացուցիչներին ավելի հաճախ լսել ինտուիցիայի հուշումները: Ստեղծագործ մարդիկ կհասկանան, թե որտեղ պետք է փնտրեն Մուսային, իսկ գործարարները գաղափար կստանան շահութաբեր ձեռնարկության համար:

Ջրհոս

Անկախ նրանից, թե ինչ խառնաշփոթ իրադրության մեջ կհայտնվեն օդի նշանի այս ներկայացուցիչները, նրանք միշտ ջրից չոր են դուրս գալիս: Սա նրանց օգնում է ավելի հաճախ փորձեր կատարել, չվախենալ ժամանակավոր դժվարություններից և լավատեսությամբ նայել ապագային: Եթե ​​մյուսները մտածում են իրենց հեղինակության մասին, ճակատագիրը դա կանի Ջրհոսների համար: Ֆորտունան կուղեկցի Ուրանի հովանավորյալին ճիշտ ճանապարհով, որտեղ նրանք կգտնեն իրենց կոչումը: Օդի տարրի ներկայացուցիչները կարողանում են կարդալ թաքնված նշաններ և հմտորեն օգտագործել հրահանգները: Ջրհոսի տաղանդի ոլորտները անսահման են, քանի որ դրանք տարածվում են ինչպես ստեղծագործական, այնպես էլ տեխնիկական ոլորտի, ինչպես նաև հոգեբանության կամ գիտական ​​հետազոտությունների վրա:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի ամենախելացի նշանները

Gayane Abovyan

Ինչպե՞ս են զայրանում աստղակերպի նշանները

Gayane Abovyan

Սիրային աստղագուշակ՝ 2020 թ.-ի համար

Gayane Abovyan

Հետաքրքիր փաստեր կանաչ աչքերով մարդկանց մասին

Gayane Abovyan

Սարո Թովմասյանն ու Կամո Սեյրանյանն այցելել են արցախցի երեխաներին

Gayane Abovyan

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի 3 վատագույն գծերը

Gayane Abovyan