Ժամանց

Աստղագուշակ․ հուլիսի 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է աշխատանքի, համատեղ նախագծերին մասնակցելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար համախոհների հետ հանդիպելու համար: Գործերի մասին կարող եք զրուցել նույնիսկ նրանց հետ, որոնք դրանց մասին միայն մոտավոր պատկերացում ունեն: Անօգուտ թվացող զրույցներն իրականում կարող են պիտանի լինել:

Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ ինչ-որ բան սովորել: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է, տեղեկատվության թնջուկի մեջ չեք շփոթվի, հաճույքով խորհուրդներ կտաք նրանց, որոնք փակուղու առաջ են հայտնվել կամ շեղվել: Ձեր հնարամտության շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հաճելի կլինի: Օրը հարմար է մտերիմների հետ կարևոր զրույցների, համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերի վրա տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկին կստիպեք կորցնել գլուխը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Վառ տպավորությունները կոգեշնչեն: Նոր գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կենտրոնանալ դրանց իրագործման վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած, հետաքրքիր օր է: Դուք շատ լավ բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցը, որը վաղուց հանգիստ չէր տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: Շատ բան կախված կլինի ձեր համախոհներից: Օգնականներին ուշադիր ընտրեք, աշխատեք չշփվել նրանց հետ, որոնք նախկինում հուսախաբ են արել ձեզ:

Օրը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք աննշան, բայց շատ տեղին կլինեն: Հավանական են հաջող գնումներ, որոշ Երկվորյակներ կկարողանան իրեր ձեռք բերել, որոնք վաղուց էին ուզում: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է վաղուց ծագած, բայց վերջերս առավել խիստ անհանգստացնող հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հիմա դուք կարող եք նկատել այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում: Հենց դրա շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք:

Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Դուք արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, այստեղ քիչ հավանական են խնդիրները կամ տհաճ անակնկալները: Օրվա երկրորդ կեսին եկամուտների նոր աղբյուրի հետ կապված գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է ստեղծագործելու, սովորելու, անսովոր գործերի համար, նաև այնպիսի գործերի, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Հիմա շատ բան լավ կստացվի, երբեմն անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն: Օրվա առաջին կեսին արժե քննարկել ընթացիկ գործերը, իսկ երկրորդին օգտակար կլինի ապագայի մասին զրույցների վրա կենտրոնանալը: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է, որը հետաքրքիր գործերով լի կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր խնդիրները, դժվարություններից չեք վախենա, գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին չի հաջողվել: Հնարավորություն կունենաք զրուցել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս ու ոչ ոքի չեն աջակցում:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Կույսեր լավ նորություններ կստանան՝ կապված մտերիմներից մեկի հետ: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Շատ բանում դա ձեր արժանիքը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, պայմանները հաջող կդասավորվեն, շատ գործերում հաջողակ կլինեք: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. շանս կա, որ արագ հաջողության կհասնեք: Բոլոր գործերում հաճույքով կօգնեն ծանոթները, հաճախ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի:

Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, մտերիմները ամեն հարցում կընդառաջեն: Օրը հարմար է սիրելի մարդու հետ ժամանակ անցկացնելու համար: Պարտադիր չէ անսովոր ինչ-որ բան մտածեք, բավական կլինի միայն երկուսով լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանեք. դա շատ կարևոր է: Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք: Համառության ու նպատակասլացության կարիք կլինի, պետք է շատ աշխատեք, բայց դուք գոհ կմնաք այն արդյունքից, որը կստանաք: Օրվա կեսը հնարավորություն կտա ավարտին հասցնել այն գործերը, որին մեծ ուժեր եք նվիրել:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հաճախ նրանք անհամբեր կլինեն, երբեմն՝ անտակտ, բայց դուք պետք է ձեզ դիվանագետի նման պահեք, որպեսզի ոչ ոքի հետ չվիճեք: Մտերիմներն այսօր ձեր հասկացողության ու աջակցության կարիքը կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր ու բարդ բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, հաջորդ հաղթանակներն էլ չեն սպասեցնի: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց միշտ չէ, որ դա անշահախնդիր կերպով կանեն: Արժե համախոհներ ընտրել՝ լսելով ինտուիցիայի հուշումները. այն հուսախաբ չի անի:

Հավանական են հաջող զուգադիպություններ, չեն բացառվում լավ նորությունները: Օրը հստակ պատասխաններ կտա այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք, որոշակիություն ու ինքնավստահություն կբերի: Առաջ շարժվելը կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք շատ բաների մասին կանհանգստանաք ու կհուզվեք, հաճախ դա կխանգարի իրավիճակից գլուխ հանելուն, ճիշտ որոշումներ ընդունելուն: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, սահմանափակեք կապերն այն մարդկանց հետ, որոնք հաճախ փորձում են ճնշել ձեզ, քննադատել, պրովոկացիայի ենթարկել:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, ակտիվ հանգիստն էլ կաշխուժացնի ու կոգեշնչի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Հաճելի կլինի հին նախասիրությանը վերադառնալը. այն կրկին դրական հույզերը կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Հավանական են հաջողություններ աշխատանքի ու բիզնեսի մեջ: Ինտուիցիան սուր կլինի, դուք լավ կզգաք իրավիճակը, միշտ կիմանաք՝ ինչպես է պետք վարվել ու ինչ է պետք ասել: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Նույնիսկ այն Ջրհոսները, որոնք նախկինում կոմերցիայով չեն զբաղվել, կկարողանան շահավետ գործարքներ կնքել:

Հավանական ն ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Դուք ոչ միայն կհարթեք սուր անկյունները, այլև որոշումներ կըդնունեք, որոնք իսկապես բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահասարակ օրը չէ շփումների տեսանկյունից: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանանա, երբեմն չի հաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք նախկինում կես խոսքից հասկանում էին ձեզ: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները: Երբեմն ինքներդ կփչացնեք ձեր տրամադրությունը՝ կրկին ու կրկին վերադառնալով նրան, ինչն անցյալում է մնացել:

Կարող եք հաջողության հասնել գործերում՝ ինքնուրույն գործելով: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող հարցերին: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս նշանները օժտված են անբացատրելի ուժերով, ահա թե ում մասին է խոսքը

Gayane Abovyan

Այս թեստի միջոցով որոշեք Ձեր կանխազգացման մակարդակը

Gayane Abovyan

Թեստ. Ի՞նչ իրավիճակներում եք դուք վճռականություն ցուցաբերում

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանի համար մայիսի վերջը բարենպաստ չի լինի, ահա թե ում մասին է խոսքը

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանը շատ կասկածամիտ է, երբեմն չափից դուրս

Gayane Abovyan

Ընտրեք անվերջության խորհրդանիշ կելտական հանգույցը ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը

Gayane Abovyan