Ժամանց

4 Կենդանակերպի նշան, որոնց սիրելը վտանգավոր է Ձեր սրտի համար

Այս նշանների ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Եվ ահա թե ինչու․․․

Առյուծ

Երբ այս նշանի տակ ծնվածի մոտ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք դուք իրոք համապատասխանում եք իրեն՝ նա առանց վարանելու ․․․ կսկսի խաբել:Առանց որևէ խղճի խայթի և մտածելու: Առյուծը բացարձակ թքած ունի, որ Ձեզ ցավ է պատճառել:

Այս նշանի ներկայացուցիչները չեն խղճում և իրենք էլ չեն սիրում և չեն սպասում խղճահարություն ուրիշներից: Դեռ չենք խոսում արցունքների մասին, որոնք նրան հունից հանում են:

Հիշեք, որ եթե դուք սիրահարվել եք Առյուծին՝ հավերժ մոռացեք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Եկ ամեն ինչ նորից փորձենք» կամ «Տուր ինձ ևս մեկ հնարավորություն»: Նրանց համար դրանք ուղղակի գոյություն չունեն: Եթե այս նշանի ներկայացուցիչը որոշում է կայացրել, որ դուք այն մարդը չեք, ով իրեն պետք է, ապա ոչինչ չի կարող այլևս փոխել նրա կարծիքը:

Երկվորյակներ

Եթե դուք սիրահարվել եք այս նշանի տակ ծնված մարդուն, ապա պատրաստ եղեք արկածների: Բանը նրանում է, որ նա ֆլիրտ կանի ամեն ինչում և բոլորի հետ: Եվ շատ հաճախ ոչ այն պատճառով, որ իրեն մեկ այլ մարդ է դուր գալիս: Բոլորովին: Ուղղակի այդպիսին է այդ նշանի բնույթը և դրա հետ ոչինչ չես կարող անել:

Դուք կարող եք նյարդայնանալ, վիճել, դոփել ոտքերով, բայց ոչինչ չի փոխվի: Նույնիսկ եթե այս նշանի ներկայացուցիչը անկեղծ ցանկանա փոխվել հանուն Ձեզ՝ նրա մոտ ոչինչ չի ստացվի:

Ֆլիրտը Երկվորյակների համար՝ օդի նման բան է: Նա առանց դրա ցամքում և տխրում է: Այդ պատճառով եթե Ձեր սիրավեպը լուրջ չէ, ապա վաղ թե ուշ Ձեզ կսկսեն խաբել: Սկզբից մանրուքներով, իսկ հետո մինչև նույնիսկ դավաճանություն:

Կշեռք

Այս նշանի տակ ծնվածները միշտ ինչ-որ բան են ծանրութեթև անում, մտորում, մտածում․․․ Ընդորում նրանք այդպես են իրենց դրսևորում ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև սիրո մեջ: Այդ պատճառով այս նշանի համար հավատարմություն պահպանելը՝ հեշտ փորձություն չէ: Նրանք ուղղակի պաշտում են «զուգահեռ սյուժեներ»: Եվ նույնիսկ այդ դեպքում՝ շարունակում են տատանվել և մտածել:

Բայց եթե այնուամենայնիվ այս նշանի ներկայացուցիչները որոշում են գնալ լուրջ հարաբերությունների, ապա բառացիորեն «կհանեն Ձեր հոգին»: Նրանք անընդհատ կհարցնեն, թե սիրո՞ւմ եք արդյոք իրենց, հետո կընկնեն ինչ-որ անհասկանալի մտածմունքների գիրկը, հետո կփոշմանեն և այդպես անվերջ:

Այդ պատճառով, եթե դուք այնուամենայնիվ որոշեք սիրել նրանց՝ տրամադրվեք, որ միշտ ամեն ինչ անհասկանալի է լինելու:

Ջրհոս

Ջրհոսի նշանի տակ ծնված մարդիկ միշտ անկանխատեսելի են: Նրանք սիրում են խաղեր, գաղտնիքներ և հանելուկներ: Այդ պատճառով նրանցից ամբողջ կյանքում հավատարմություն սպասելը՝ միամիտ կլինի:

Դա բացատրվում է նրանով, որ Ջրհոսը շատ անվստահ է սիրո մեջ: Այդ պատճառով նա կարող է միամիտ Ձեզ ցավ պատճառել՝ բոլորովին դրա մասին չկասկածելով: Օրինակ գաղթակղել, իսկ հետո լքել:

Իսկ եթե դուք այնուամենայնիվ սիրահարվել եք Ջրհոսին՝ զգուշություն ցուցաբերեք: Փորձեք թեկուզ շատ չկապվել՝ նա կարող է նույնքան անակնկալ կերպով անհետանալ Ձեր կյանքից, որքան որ անակնկալ կերպով հայտնվել է:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս 2 նշանները ամռանը չեն կարողանա հանգստանալ

Gayane Abovyan

Աստղագուշակ․ օգոստոսի 10

Gayane Abovyan

Որ դուռը գրավեց ձեզ, շատ բան կասի ձեր մասին

Gayane Abovyan

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021թ

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանը չի սիրում, երբ իր հասցեին կատակներ կամ քննադատություններ են հնչում

Gayane Abovyan

Ընտրեք շանը, և տեսեք թե ինչ է ձեզ սպասում մոտ ապագայում

Gayane Abovyan