Հասարակություն

Կա կանացի փորերի 5 տեսակ. ահա, թե ինչպես ազատվել դրանցից յուրաքանչյուրից

Positive-ը ներկայացնում է կանացի փորերի 5 տեսակ, և ինչպես ազատվել դրանցից:

1. Փոր սթրեսից

Առաջացման պատճառը՝ ուժեղ սթրես:

Ինչպես պարզել՝ ճարպի մեծ մասը կենտրոնացած է փորի առաջնային մասում պորտի շրջանում: Շոշափելիս այդպիսի փորն ավելի շուտ պինդ է թվում, քան փափուկ:

Ահա, թե ինչ պետք է անել՝

  • Լավ քնել
  • Թուլացնող վաննաներ ընդունել քնելուց առաջ
  • Սուրճի օգտագործումը նվազեցնել մինչև օրական 2 բաժակ
  • Չգերծանրաբեռնվել մարզումների ժամանակ, նախապատվությունը տալ յոգային և ոտքով երկար զբոսնելուն
  • Սննդակարգում ներառել մագնեզիումով հարուստ շատ մթերքներ՝ տերևավոր բանջարեղեն, ընկուզեղեն և սերմեր

Գործառնական խորհուրդ՝ սթրեսը նվազեցնել քնելուց առաջ կօգնի յոգան, նյարդերը հանգստացնել՝ երիցուկով թեյը:

2. Կախված փոր

Առաջացման պատճառը՝ սխալ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության պակաս:

Ինչպես պարզել՝ այդպիսի փորով մարդիկ սովորաբար անհաղթահարելի սեր են ունենում քաղցրի նկատմամբ, նստակյաց կյանք են վարում:

Ահա, թե ինչ պետք է անել՝

  • Հրաժարվեք ալկոհոլից
  • Թարմ մթերքներ կերեք և տնական սնունդ
  • Օգտագործեք ձուկ, ձու, միս, բանջարեղեն և «լավ» ճարպեր, որոնք կան ընկուզեղենում և ձկան յուղոտ տեսակներում
  • Ավելի շատ քայլեք, յոգայով զաղվեք

Գործառնական խորհուրդ՝ վերջ տվեք սթրեսը բլիթներով և կոնֆետներով հաղթահարելուն: Սկսեք հաճույք ստանալ սպորտից և սիրելի գործից: Ինչ-որ բանով զբաղվեք սննդի և խնդիրների մասին չմտածելու համար:

3. Փքված փոր

Պատճառը՝ որոշ մթերքների անտանելիություն և ալերգիա, նաև վատ դիետա:

Ինչպես պարզել՝ առավոտյան փորը հարթ է, բայց օրվա ընթացքում փքվում է աղիներում գազերի ավելցուկից և չմարսելուց:

Ինչ անել՝

  • Աշխատեք պարզել՝ որ մթերքներն են մարսողության խանգարում առաջացնում և հրաժարվեք դրանցից
  • Ժամանակավորապես հրաժարվեք հացաբուլկեղենից, կերեք թարմ բանջարեղեն, միս, հավի միս, ձուկ
  • Սնունդը լավ ծամեք, ավելի շատ ջուր խմեք

Գործառնական խորհուրդ՝ մարսողությանը կօգնեն ուտելուց հետո երկարատև զբոսանքը, շնչառական մարզանքը:

4. Փոր՝ ինչպես ծննդաբերությունից հետո

Առաջացման պատճառը՝ Այս տեսակի փոր ունենում են նոր ծննդաբերած և բազմազավակ մայրերը:

Ինչ անել՝

  • Մի քիչ սպասեք. ծննդաբերությունից հետո փորը կվերականգնվի առնվազն 6 շաբաթ անց
  • Թուլացած մկաններն ամրացրեք հետույքի և որովայնի ստորին մկանների մարզման միջոցով
  • «Լավ» ճարպեր օգտագործեք
  • Քեգելի վարժություններ արեք, որոնք փորը ձգում են ներսից
  • Խուսափեք փորի մկանների վարժություններից

Գործառնական խորհուրդ՝ քնելուց առաջ ձգում արեք, ավելի շատ հանգստացեք:

5. Փոր-«ակորդեոն»

Առաջացման պատճառը՝ միանման սննդակարգ, նույն վարժությունների կատարում:

Ինչպես պարզել՝ այդպիսի փորով կանայք ընդհանուր առմամբ բարեկազմ են, բայց փորի ստորին մասը դուրս է ընկած:

Ինչ անել՝

  • Ավելացրեք բջջանյութի քանակը սննդակարգում՝ օգտագործեք ավելի շատ տերևավոր աղցաններ, բանջարեղեն, վարսակի թեփ և ամբողջական հատիկեղենով մթերքներ
  • Մի չարաշահեք փորի մկանների վարժությունները, ավելի լավ է՝ շրիշակ արեք
  • Մկաններ աճեցրեք ոչ թե ծանրություն բարձրացնելով, այլ կքանստումների և ծանրությամբ կքանստելու միոջոցով

Գործառնական խորհուրդ՝ ավելի շատ հեղուկ խմեք, օգտագործեք տերևավոր բանջարեղեն և թեթև սպիտակուցներ՝ ձուկ, հավի միս:

Կարդացեք նաեվ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Gayane Abovyan

Մոտ օրերին՝ մաքսիմում, ամեն ինչ, հնարավոր է, իր տրամաբանական ավարտին հասնի․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՖՈՏՈ. Դավիթ Տոնոյանը հանդիպել է մարտական գործողությունների հարակից բնակավայրի բնակիչներին

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզանով պիտի վերջանա էս պատերազմը». կամավորներն առաջնագծից

Gayane Abovyan

«Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը

Gayane Abovyan

ՈՒՇԱԳՐԱՎ՝ Դժբախտ Լուր Գալուստ Սահակյանից, Ողջ Էլիտան և ՀՀԿ -Ն Նրանց տանն է

Gayane Abovyan