Հասարակություն

Հայ-ադրբեջանական բախումների մասնակիցներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ

Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 34 մասնակից։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։

Նրանցից շատերի նկատմամբ վարչական տուգանք կկազմվի փոքր խուլիգանության հոդվածով, բայց առնվազն 3 հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Պատիժը կրելուց հետո բոլոր ձերբակալվածներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ, ասվում է Մոսկվայի ՆԳՆ պաշտոնական կայքում:

Այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցած բախումները մտահոգիչ են, բայց կառավարելի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանը: Նա կոչ է արել չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի և հավաքի, իսկ հնարավոր սադրանքների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բռնության դրսևորումները դատապարտել են նաև Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները:

Ավելի վաղ Facebook սոցցանցում հերթական տեսանյութն էր հայտնվել Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ընդհարումներից։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժում հայկական սրճարան, սակայն կոշտ դիմակայություն ստանում և վռնդվում։

Հակահայկական վանդալիզմի ևս մեկ դեպք էլ  տեղի է ունեցել Մոսկվայի մեկ այլ թաղամասում: Ադրբեջանցիների մի խումբ հարձակվել է «Հայկական տուն» խանութի վրա:

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։

Կարդացեք նաեվ

Թող 3 անգամ ասեն՝ Նիկոլ, հեռացիր, բայց 1 անգամ ասեն՝ Թուրքիան Ղարաբաղից պետք է հեռանա

Gayane Abovyan

“Սիրելի ժողովուրդ, ամեն մեկդ ձեր տանը էղած բահ, լոմ, մի պարկ ավազ, “Զիլ” բեռնատար՝ իրա էն դեմի մեծ կովշով, փետ վառելու համար ձութի դատարկ բոչկա վերցրեք, 30-հոգանոց ջոկատներ կազմեք ու միացեք ձյուն մաքրելու աշխատանքներին”, – ասել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր լայվում. Լուրեր Դժոխքից

Gayane Abovyan

Լեռնային Ղարաբաղում 53 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց մեջ երեխաներ էլ կան. ՄԱԿ

Gayane Abovyan

Կապանի անվտանգության տեսանկյունից որևէ մտահոգություն չունեմ. Կապանի բնակիչ

Gayane Abovyan

Արծրուն Հովհաննիսյանին գեներալի կոչում կշնորհվի․ նա նաև նոր պաշտոն կստանա

Gayane Abovyan

Շուշան Ստեփանյանը լավ լուր է հայտնում

Gayane Abovyan