Ժամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը

ԽՈՅԵՐ

Ձեզ համար դժվար կլինի որոշում կայացնել` կապված ձեր անձնական կյանքի հետ: Այնպիսի որոշում, որով չեք նեղացնի ձեր սիրելիին: 

ՑԼԵՐ

Շատ իրադարձություններ կկատարվեն ամենաանհարմար պահին` հեռախոսազանգ, հարաբերությունների պարզաբանում, լուրջ խոսակցության առաջարկ եւ անգամ հանդիպում սիրելիի հետ: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելին կարող է սխալ մեկնաբանել ձեր քայլերը, ինչը վատ կանդրադառնա նրա հետ ձեր հարաբերությունների վրա: Աշխատեք օգնել նրան ձեզ հասկանալու հարցում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ձեզ հիշեցնել ձեր համատեղ կյանքի ոչ այնքան հաճելի դրվագներից մեկը: Հայտնի չէ, թե ինչ նպատակով նա կանի դա, սակայն նպատակ նա կունենա հաստատ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ինչ էլ ծրագրեք այս շաբաթ` կապված ձեր անձնական կյանքի հետ, կիրականա լավագույն կերպով: Ձեզ մնում է միայն ուրախանալ դրա համար:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելին չի հասկանա, որ դուք խնդիրներ ունեք աշխատավայրում: Նա կկարծի, թե ձեր վատ տրամադրության պատճառը հենց ինքն է: Աշխատեք հակառակում համոզել նրան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին ինչ էլ ասի, դուք հիմարություն կհամարեք: Այդպիսին կլինի ձեր տրամադրությունը: Սա կարող է լրջորեն վիրավորել ձեր սիրելիին:

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղերը հուշում են ձեզ մոռանալ սիրային հարցերի մասին եւ զբաղվել տան մաքրությամբ: Ավելի լավ է` սկսեք վաղ առավոտից: Մաքրությունը առողջության գրավականներից է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիի հետ շփվելիս կարող են տարաձայնություններ առաջանալ, քանի որ ձեզ թվում է, թե դուք այլ աշխարհից եք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ձեր տանը կարող եք աղմուկ բարձրացնել ինչ-որ կորած իրի պատճառով, սակայն աստղերը հուշում են բարկությունն ընտանիքի անդամների վրա թափելու փոխարեն, ավելի լավ փնտրել կորած իրը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք կորոշեք տոն կազմակերպել ձեր սիրելիի համար, սակայն առանց որեւէ առիթի: Հնարավոր է, որ նա չհասկանա ձեր մտադրություններն ու սկսի մեղադրել աշխարհի բոլոր մեղքերում:

ՁԿՆԵՐ

Սիրելիին շատ դժվար կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները, քանի որ նա դրանք անտրամաբանական եւ աննպատակ կհամարի:

Կարդացեք նաեվ

Ընտրեք նկարներից մեկը և կիմանաք, թե ինչ է սպասվում Ձեզ այս ամռանը․․․

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 23

Gayane Abovyan

Մարտ ամսվա իսկական բախտավորները ըստ հորոսկոպի նշանի

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հունվարի 26

Gayane Abovyan

Երազանքի իրականացման թեստ քաղիր քո սիրած ծաղիկը և պարզիր,արդյոք կիրականանա քո նվիրական ցանկությունը

Gayane Abovyan

Ընտրեք մատանիներից մեկը և այն հետաքրքիր գաղտնիք կպատմի Ձեր մասին

Gayane Abovyan