Խոհանոց

Ինչպե՞ս լավ ձմերուկ ընտրել

Մոտեցել է ամռանն ամենաշատ սպառում ունեցող, բոլորի կողմից սիրված ձմերուկի սեզոնը: Թեև ձմերուկ սիրում են շատերը, սակայն հաճախ այն գնելիս դժվարամում են կողմնորոշվել:

SHANTNEWS.am-ը ներկայացնում է. թե ինչպես պետք է ընտրել լավ ձմերուկ:

Մի՞րգ, թե՞ հատապտուղ, և երբ ուտել այն

Տարածված կարծրատիպ կա, որ ձմերուկը միրգ է, սակայն վերջինս ծառերի վրա չի աճում, իր կառուցվածքով և մի փոքր վերապահումով, մասնագետներն այն դասակարգում են հատապտուղների շարքին:

Ձմերուկի սեզոնի մասին ևս միֆեր են շրջանառվում: Ոմանք նշում են, որ այն կարելի է ուտել միայն օգոստոս ամսին. քանի որ ձմերուկն այդ ժամանակ բավականաչափ հասած է լինում, սակայն վստահաբար կարելի է ասել, որ հուլիս ամսին ևս կարելի է ուտել լավ ձմերուկ, պարզապես պետք է իմանալ լավ ձմերուկ ընտրելու ճիշտ կանոններ:

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Չափը

Ինչպես ասում են՝ լավ է ոսկե միջինը: Մեծ ձմերուկները հաճախ լինում են արհեստական կերպով աճեցրած, փոքր ձմերուկները կարող են դեռ հասած չլինել, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել միջին չափի ձմերուկ:

Ձմերուկ էգ և Որձ

Կենսաբանության դասերից կարող եք հիշել, որ ձմերուկները լինում են էգ և որձ: Որձ ձմերուկները սովորաբար լինում են մեծ, ունենում են  մեծ կորիզներ և այդքան էլ համեղ չեն, իսկ էգերն ունենում են փոքր կորիզ, չափերով ավելի փոքր են և շատ քաղցր:

Պոչը

Ձմերուկի պոչը պետք է լինի դեղին և մի փոքր չորացած: Դա կնշանակի, որ այն արդեն հասել է: Խորհուրդ չի տրվում գնել կանաչ պոչով ձմերուկ:

Ձայնը

Արդեն հասած ձմերուկին հարվածելիս կարելի է լսել հնչեղ և մի տեսակ շարունակական ձայն: Եթե ձմերուկը մի փոքր սեղմեք ներքևից, և այն թեթև դղրդա, ապա լավ ձմերուկ է:

Մի վերցրեք կտրած ձմերուկ

Հաճախ խանութներում կարելի է տեսնել, թե ինչպես են վաճառում կտրած ձմերուկ, կամ էլ  շուկայում վաճառողը կարող է առաջարկել կտրել ձմերուկը ձեր աչքի առջև: Կտրած ձմերուկը, հնարավոր է, մինչև տուն հասցնելը վտանգավոր մանրէներով վարակվի, ուստի խորհուրդ. ձմերուկը կտրեք տանը:

Հուսով ենք, որ այս խորհուրդներից հետո, ձմերուկ ընտրելը ձեզ համար բարդ չի լինի:

Կարդացեք նաեվ

Շատ համեղ և առողջարար ամառային աղցան

Gayane Abovyan

Սմբուկ և բուլղարական պղպեղ, անմահական համ ունի

Gayane Abovyan

7 հրաշալի աղցան՝ նախատեսված Մեծ պահքի համար..Դիտեք և պատրաստեք

Gayane Abovyan

Ինչպես պատրաստել իմերեթական խաչապուրի

Gayane Abovyan

Կոտլետ՝ առանց մսի. յուրահատուկ բաղադրատոմս

Gayane Abovyan

Կիևյան կոտլետի շատ արագ պատրաստման եղանակ Մեր հմուտ խոհարարը ցույց կտա ինչպես հաշված րոպեներում պատրաստել այն

Gayane Abovyan