Հասարակություն

Ինչ պետք է անեն Ռուսաստանից Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիները. Դեսպանության խորհուրդը

Հայտնում ենք, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։

Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։ Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։

Կարդացեք նաեվ

ՈՒշադրություն․Զգույշ և զգոն եղեք. այս աղջիկները կանգնացնում են ու փող «մուրում» ասելով, թե ռեմենա կտրել

Gayane Abovyan

Սիրելի հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ. Աննա Հակոբյան

Gayane Abovyan

Մերոնք ոչնչացրել են ադրբեջանական դրոշը գրպանում հույսեր փայփայած ադրբեջանցի զինվորականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Արդյոք իրակա՞ն են ալկոգելերում թունավոր սպիրտի առկայության վերաբերյալ լուրերը

Gayane Abovyan

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 32-ամյա վարորդը Ford Transit-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Gayane Abovyan