Հասարակություն

Փաշինյանի շատ կարևոր ընտրությունը

Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը։ Խնդիրը ոչ այնքան հակահամաճարակային պայմանների խախտումն է, պարետատան ու անձամբ Փաշինյանի հորդորների և կոչերի անտեսումը։ Սա իհարկե, կարևոր է, բայց կա ավելի էական պահ։

Հայաստանը դեռ ապրում է Տավուշի ռազմական գործողությունների ազդեցության, ռիսկերի փուլում։ Մենք ունենք զոհեր, որոնց յոթը, քառասունքը չի անցել, մենք ունենք վիրավորներ, որոնց մասին արդեն փորձում ենք մոռանալ, և եթե նկատել եք նրանց առողջական վիճակի մասին լրահոսը գնալով դառնում է կցկտուր։

Այս պայմաններում իշխանական էլիտայի անզուսպ կայֆերը ուղղակի վիրավորանք են մեր տղաների հասցեին։ Ստացվում է, որ կռիվը կռիվ, հետո մի քանի օր անց սկսու՞մ ենք մեր քեֆերը։ Եթե դա արվեր հասարակ քաղաքացիների կողմից, ապա կարելի էր լինել ներողամիտ և վերագրել անհատական դաստիարակության խնդիրներին։ Բայց այստեղ խոսքը գնում է իշխանական նեղ էլիտայի ներկայացուցչի մասին և սա արժեհամակարգային խնդիր է։

Կա՛մ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ է իր իրական արժեքներով, կա՛մ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր համար նույնպես մերժելի են ռազմական գործողություններից ու հերոսական զոհերից հետո նման անպարկեշտ քեֆերը։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Մի քանի աթոռից՝ մինչև ոլորտի առաջատար. հաջողության պատմություն

Gayane Abovyan

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

Gayane Abovyan

Տղերքը ոչնչացնում են թշնամու հերթական ԱԹՍ-ը

Gayane Abovyan

Մարտադաշտում թողնելով 60 զոհ, ինչպես նաև մի քանի տասնյակ խոցված ու սարքին տեխնիկա, հակառակորդը դիմել է փախուստի

Gayane Abovyan

Անունդ Ամոթ Պետք Է Դնեին… Քրիստինե Պեպելյանը՝ Փաշինյանին

Gayane Abovyan

Քոչարյանի Կիլերին Բերեցին Հայաստան․ Նա շատ բան գիտի նրա մասին

Gayane Abovyan