Հասարակություն

Լաբորատորիան չի ուղարկում կորոնավիրուսով վարակված հղի կնոջ թղթերը, որպեսզի նրան ընդունեն ծննդատուն

Analitik.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսի թեստավորում իրականացնող լաբորատորիաների և պոլիկլինիկաների միջև համագործակցությունը համակարգված չէ, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատունն արդեն մի քանի օր է՝ չի կարողանում ոչ ընդունել, ոչ էլ չընդունել կորոնավիրուսով հիվանդ հղի կնոջը։ Վերջինս թեստավորվել է «Էկոսենտ» լաբորատորիայում, պատասխանը դրական է, սակայն պատասխանը ոչ նրան են տվել, ոչ էլ ծննդատուն են ուղարկում, որպեսզի հնարավոր լինի հարցին լուծում տալ։

Հարցն այն է, որ կորոնավիրուսով հիվանդ հղիներին կարող է ընդունել միայն «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի ծննդատունը, մյուս կողմից այլ ծննդատներ չեն կարող մերժել հղիի գրանցումը, եթե չկան կորոնավիրուսով հիվանդ լինելը փաստող թեստի արդյունքները։

Ըստ մեր աղբյուրի, նման խնդիր առաջին անգամ չէ, որ առաջանում է. թեստավորում իրականացնող լաբորատորիաները մշտապես ուշացնում են, չեն ուղարկում թեստերի պատասխանները, ինչի արդյունքում պոլիկլինիկաները հայտնվում են անելանելի վիճակում։

Կարդացեք նաեվ

Հայաստանը ծավալվեց նոր ուղղությամբ

Gayane Abovyan

Պուտինենք շտապ բացում են փակագծեր․ Ահա թե ինչ է կատարվել Տավուշում

Gayane Abovyan

ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 459 դեպք, առողջացել է 706 պացիենտ, մահացել՝ 10-ը

Gayane Abovyan

Դաշնային խորհուրդը գնահատեց Արցախում խաղաղապահներ մտցնելու գաղափարը

Gayane Abovyan

Ես շատ փող ունեմ, եւ երբեք փողից չեմ նեղվել. Անդոն՝ հավաքած փողի, ընտանիքի եւ կառավարության մասին

Gayane Abovyan

Ինչ որ բան ինձ հուշում է,որ այսօր և վաղը շատ լուրջ ու լավ լուրեր ենք լսելու ռազմաճակատից. Ալեն Սիմոնյան

Gayane Abovyan