Ժամանց

Հուլիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 28-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:46-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի և աղիների մաքրում անել: Ուշադիր եղեք նյարդային համակարգին: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:46-ից, վատ նշաններին ուշադիր պետք է լինել, ամեն քայլը կշռադատել: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները՝ սարսափելի: 

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշան կլինի ծարավի զգացումը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր, կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ նշան կլինի շատ քնելը, երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Կարդացեք նաեվ

Թեստ․ Ձեզ մոտ թռչել և եկել են երջանկության թռչունները

Gayane Abovyan

Կшխшրդակшն քшրտերը կպшտմեն шռաջիկш 14 օրերի իրшդшրձությունների մшսին

Gayane Abovyan

Ադրբեջանական կորուստները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշան, որոնք հունից կհանեն ձեզ

Gayane Abovyan

Ինչպես իմանալ մարդու բնավորությունը ըստ շրթունքների ձևի

Gayane Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 17-ից 23-ը

Gayane Abovyan