Հասարակություն

Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր առաջարկում են դեպի Հայաստան տոմսեր. դեսպանությունը զգուշացնում է

Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։

Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից՝ շարունակելով.

«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար»:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է՝ ուղղաթիռներ․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Տեսախցիկը արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Նշանակետ թիվ 2` Մինգեչաուրի ՋԷԿ, չշփոթել ՀԷԿ-հետ. Արշավիր Ղարամյան

Gayane Abovyan

Աղվերանում կորած 17-ամյա տղան հայտնաբերվել է

Gayane Abovyan

Դուխավիկ ՄԽՈ. հանուն վիրավոր ընկերոջ՝ չխնայեց սեփական կյանքը. Ինչ են պատմում ընկերները Մխիթարի մասին

Gayane Abovyan

Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ

Gayane Abovyan