Հասարակություն

Այրվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիների վիճակը ծանր է․ ԱԻՆ

Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով Արմեն Ս․-ն (ծնված 2013 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Յուրա Ս․-ն (ծնված 1981 թ․) և Սերգեյ Մ․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության Ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 21։34-ին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը և ջերմահարվել՝ թափարգելը։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Փնթի և անգրագետ կեղծիք. ՊՆ խոսնակը SHANTNEWS-ին մանրամասնել է ադրբեջանական ապատեղեկատվության մասին

Gayane Abovyan

Մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման. Աննա Հակոբյան

Gayane Abovyan

Օնիկը զո՞րք է բերել Երևան. Նոր ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. ՏԱՐԱԾԵԼ

Gayane Abovyan

Մեզ դավաճան ասողները պիտի դավաճան ասեն Ավարայրի ճակատամարտը տվածներին

Gayane Abovyan

Երևանում կամավորների շնորհիվ կարողանում ենք արցախցիներին սնունդ ապահովել, օգնության համար դիմեք․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Bac tv. Հայաստանի բանակը կայուն է և անպարտելի․ Լևոն Շիրինյան

Gayane Abovyan