Ժամանց

Աստղագուշակ․ հուլիսի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Փոքրիկ թյուրիմացություններից, տհաճ իրավիճակներից խուսափելը դժվար կլինի: Դրանց հավանականությունը հատկապես մեծ է օրվա սկզբին: Ձեզանից այդ հատվածում քիչ բան է կախված, պայմանների, ուրիշների արարքների վրա ազդելը դժվար կլինի: Շատ մի նյարդայնացեք նրանից, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հետաքրքիր գործով զբաղվելու, պիտանի բան սովորելու հնարավորություն կունենաք: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում: Դուք դրանց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին, չեն սիրում երկար սպասել: Իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան, իսկ շտապողականությունը սխալների կհանգեցնի: Արժե զգույշ գործել, նույնիսկ եթե լրիվ վստահ եք ձեր ուժերին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ մոտեցում, այլ ոչ թե տիպիկ լուծումներ պահանջող գործերի համար: Այս հատվածը հարմար է նաև շփումների համար: Կարող եք շատ բաների մասին զրուցել, քննարկել բարդ թեմաները՝ առանց վախենալու, որ կոնֆլիկտներ կառաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ: Այն հազիվ թե գլխապտույտ հաջողություններ ու հեշտ հաղթանակներ բերի, բայց դուք կարող եք իրագործել հին ծրագրերը, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Ներդաշնակ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները, չի բացառվում հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջին ժամանակներս հաճախ էիք քննարկում մտերիմների հետ: Մարդիկ, որոնք վերջին օրերին ընդհանուր լեզու չէին գտնում ու շատ էին վիճում իրար հետ, ձեր օգնությամբ կհաշտվեն: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Հոգսեր սովորականից շատ կլինեն: Կուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմանները դա թույլ չեն տա: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մտքում բազում բաներ պահել, ոչինչ չմոռանալ ու չխառնել: Այդ ամենը հոգնեցնող կլինի:

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք կարող են ազդել ոչ միայն ձեր, այլև մտերիմների կյանքի վրա: Ուշադիր եղեք գումարին վերաբերող հարցերում: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումներն ու գործարքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բազում նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի, թույլ կտա կենտրոնանալ հետաքրքիր ու հեռանկարային թվացող գործերի վրա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կկարողանաք հուսալի օգնականներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կամ երկարաժամկետ համագործակցություն կառաջարկեն:

Անձնական կանքում էլ կգերակշռեն դրական միտումները, լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք ձեզ բարեհամբույր կպահեք շրջապատողների հետ, իսկ դա բոլորին շատ դուր կգա: Ինչ-որ մեկը առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածի համար արժե ծրագրել ամենակարևոր ու բարդ գործերը. դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Ուսման ու հետազոտական գործունեության մեջ խնդիրներ չեն առաջանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ տեղեկատվություն կստանան, որը շատ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն նշանակալի իրադարձություններ չի խոստանում, բայց հնարավորություն կտա ավարտել գործերը, ազատվել նրանից, ինչ անպիտան է դարձել: Մտերիմների հետ շատ բաների մասին կկարողանաք խոսել: Նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, ամեն հարցում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ, բայց հոգսաշատ կլինի: Հանգստի համար ժամանակ չեք ունենա: Նման լարված ռիթմը հոգնեցնող կլինի: Հոգնածությունից երբեմն նյարդային կդառնաք: Շրջապատողների համար հեշտ չի լինի ձեզ հետ ընդհանուր լեզու գտնելը, չնայած որ նրանք դա շատ կփորձեն անել:

Մտածեք՝ չարժե արդյոք ինչ-որ մեկի հետ կիսել գործերը: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք ուրախությամբ կօգնեն ձեզ: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթություներն ու հիշարժան հանդիպումները: Դուք շատերին դուր կգաք, բայց կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք կասկածելի անձանցից ու աշխատեք բամբասանքների առիթ չտալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը լավ գաղափարներով ու նոր ծրագրերով լի կլինի: Դուք համեստ հաջողություններով չեք բավարարվի, ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու ամեն հնարավոր բան կանեք դրանց հասնելու համար: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան նրանից, թե որքան բան եք կարողանում: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ կանցնի օրվա առաջին կեսը: Միայն մի քանի ժամվա ընթացքում կկարողանաք բազում գործեր անել, պատասխաններ ստանալ հարցերին, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցրել: Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել սխալներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքից, որը կենտրոնացվածություն ու կարգապահություն է պահանջում:

Օգտակար կլինի համախոհների հետ ապագայի ծրագրերը քննարկելը. կհաջողվի ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսը բազում տնային հոգսեր կբերի: Կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հազիվ թե հաջողվի ծրագրի համաձայն գործել: Օրը բազում անսպասելի իրադարձություններ կբերի, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք որոշ գործեր հետաձգել, տեղափոխել հանդիպումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում:

Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կգտնեք նրանից օգուտ քաղելու ձևը: Շատ Այծեղջյուրների կօգնեն հին ծանոթները: Հարմար օր է ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ նախկինում աշխատել եք կամ ընդհանուր նախասիրություն եք ունեցել: Նման կապերը հիմա հեշտությամբ կվերականգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավագույն օրը չէ փաստաթղթեր ձևակերպելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքով զբաղվելով՝ արագ կսկսեք ձանձրանալ ու շեղվել: Փոխարենն այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ, ձեզ հավասարը չի լինի: Ձեր գաղափարները շատերին համարյա հանճարեղ կթվան:

Ընկերների հետ հանդիպումները ոչ միայն կբարձրացնեն տրամադրությունը, այլև կոգեշնչեն: Հիանալի օր է ծրագրերը, ապագա ուղևորությունները, ստեղծագործ նախագծերը քննարկելու համար: Նման զրույցներից հետո նույնիսկ միապաղաղ գործերը ձանձրալի չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հարմար է կարևոր բաների մասին մտածելու համար: Չի բացառվում՝ նորովի նայեք սովորական գործերին ու խնդիրներին, փոխեք վերաբերմունքը ոչ վաղ անցյալի իրադարձությունների նկատմամբ: Որոշ Ձկներ կուզենան փոխել ապագայի ծրագրերը:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Նրա մեծ մասը նվիրված կլինի կենցաղային հարցերի լուծմանը, առօրյա զբաղմունքներին, որոնք նշանակալի օգուտ կտան, բայց առանձնապես չեն ուրախացնի: Ընկերների կամ սիրելի մարդու հետ շփումներն անպայման կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի 3 նշաններ, ում ամռան վերջին ճակատագրական իրադարձություններ են սպասվում

Gayane Abovyan

Կենդանակերպի 4 նշանների համար 2020-ի սեպտեմբեր ամիսը երազանքի իրականացման ժամանակահատված կլինի

Gayane Abovyan

Ընտրեք այն տուփը որը ամենից շատ Ձեզ դուր եկավ և իմացեք թե տիեզերքը ինչ նվեր է պատրաստել ձեզ համար

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանների երազանքներն իրականություն կդառնան

Gayane Abovyan

Կենդանակերպի ամենահումորային և ուրախ նշանները․ ամենաբարձր աստիճանից ամենացածրը

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք նկարներից մեկը և իմացեք, թե ամառվա վերջին ինչ լավ նորություններ կստանաք

Gayane Abovyan