Հասարակություն

Փոքրիկը բղավում էր. «Մայրիկ, մի թող ինձ»: Բայց կինը հեռացավ առանց հետ նայելու.

Պատմությունները, որտեղ երեխաները մանկատներից են, տարբեր են անհատապես. մեկը հաջողության է հասնում և ապրում կատարյալ ներդաշնակության մեջ, մեկը չի հաղթահարում պատասխանատվությունը, մյուսն էլ տառապում է, բայց դիմանում, քանի որ չի ուզում ընդունել պարտությունը:

Ամուսինս որոշ ժամանակ աշխատում էր ապաստարանում` երեխաների հետ, ովքեր ժամանակավորապես գտնվում էին այնտեղ, եթե ծնողները կարողանում էին, վերցնում էին նրանց, եթե ոչ, երեխաներին տեղափոխում էին մանկատուն: Ես արդեն պատմել եմ փոքրիկ Անդրեյի պատմությունը, որին ամուսինս ցանկանում էր որդեգրել: Այս պատմությունը ուրախ ավարտ ունեցավ, և այժմ ես կցանկանայի պատմել մի պատմություն, որտեղ ամեն ինչ շատ ավելի տխուր էր:

Ուսուցչուհի Վալենտինան երկար ժամանակ  աշխատել էր ապաստարանում, նա լավ կին էր, մոտ 50 տարեկաին, ուներ ամուսին և անչափահաս տղա: Եվ մի անգամ, երբ հինգ տարեկան մի աղջկա բերեցին ապաստարան, Վալենտինան անմիջապես հավանեց երեխային, քանի որ ամբողջ կյանքում երազել էր դստեր մասին, բայց այդպես էլ չէր ունեցել:

Աղջիկը նույնպես, հոգեպես կապվել էր կնոջ հետ, հետևում էր նրան պոչի պես, շատ էր լացում, երբ կինը գնում էր տուն, բոլոր գործընկերներն ասում էին. «Վալյա` քո երեխան, քոնն է»: Կինը որոշեց երեխային որդեգրել, հավաքեց բոլոր փաստաթղթերը` ընտանիքը դեմ չէր, բոլորը միայն ուրախ էին: Բայց որոշ ժամանակ անց Վալենտինան ետ վերադարձրեց աղջկան, քանի որ ամուսինը կնոջը ընտրության առաջ էր կանգնեցրել.

-Կամ ես և որդիդ, կամ այս աղջիկը: Բոլորը ցնցված էին` ուսուցչուհին եկավ, առանց բացատրության թողեց աղջկան և հեռացավ: Ով տեսավ այս տեսարանը, այդ թվում նաև ամուսինս, չկարողացավ զսպել արցունքները.

Աղջիկը բղավում էր. «Մայրիկ, տար ինձ, մի՛ թողիր ինձ այստեղ»: Բայց Վալենտինան պարզապես հեռացավ քարե դեմքով` առանց հետ և նայելու։ Նույն օրն էլ դիմում ներկայացրեց և դուրս եկավ աշխատանքից։

Այս պատմությունից տարիներ էին անցել։ Մի օր ամուսինս աշխատանքից վերադարձավ (նա արդեն ուրիշ աշխատանքի էր անցել) և ասաց որ պատահմամբ հանդիպել է անն նույն կնոջը` Վալենտինային: Նրանք զրուցել էին և կինը պատմելէր, որ երբ աղջկան տարավ իր տուն, նա շատ էր խանդում իրեն, բառացիորեն թույլ չէր տալիս որևէ մեկին մոտենալ կնոջը, բռունցքով նետվել էր որդու վրա, մի անգամ տապակով շատ ծանր հարվածել էր տղայի գլխին և ընդհանրապես չէր ընդունում Վալենտինայի ամուսնուն և չէր ենթարկվում նրան:

<<Չգիտեմ, թե որքան ժամանակ էիք մենք համբերել, բայց վերջին կաթիլն այն եղավ, որ ես առավոտյան արթնանալով տեսա, որ աղջիկը կանգնած է մահճակալիս վերևում, ձեռքին մկրատ և մազերիցս մի փունջ>>:

Ինչ էր աղջիկը ցանկանում անել կնոջ մազերով, հայտնի չէ, բայց հետո Վալենտիբայի ամուսինը վերջնական ասաց` կամ մենք, կամ նա: Այդպես էլ կինն աղջկան տեղափոխում է մանկատուն, իսկ թե ինչ է պատահել նրա հետ հետո ամուսիններն այլևս չգիտեն:

Կարդացեք նաեվ

Գիտնականները հայտնաբերել են վիտամին, որը կանխում է կորոնավիրուսի բազմացումը

Gayane Abovyan

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ ՊԲ նոր տեսանյութը

Gayane Abovyan

Սիրելի հայ տղամարդիկ, ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ. Աննա Հակոբյան

Gayane Abovyan

Տեխասի հայ համայնքի հուժկու ապտակը Թուրքիային․․․ Այսպես պետք է վարվեն աշխարհի բոլոր կետերում գտնվող հայերը

Gayane Abovyan

Ե՞րբ է այս տարի նշվելու վարդավառը

Gayane Abovyan

Հենց այս պահին Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակի տակ են առել Արցախի մայրաքաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները. ԱՀ ԱԳՆ

Gayane Abovyan