Շոու-բիզնես

«Ոչ թե դիտումների, այլ մարդկանց ոգևորելու համար ենք արել այս գործը». Կարեն Ասլանյանը` սահմանին զոհված և ծառայող տղաներին երգ նվիրելու մասին

Երգիչ Կարեն Ասլանյանը նոր տեսահոլովակ ունի: Tert.am Life-ի հետ զրույցում Կարենն ասաց, որ «Տուն կգամ» կոչվող երգի հեղինակներն ինքն ու երգիչ Սաս Շախպարյանն են:

«Նոր երգ է, որը գրել ենք այս օրերին: Երգը նվիրված է Տավուշի սահմանին արիաբար զոհված մեր չորս տղաներին` կապիտան Սոս Էլբակյանին,  մայոր Գարուշ Համբարձումյանին, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանին, Սմբատ Գաբրիելյանին և այն զինվորներին, ովքեր այս պահին ծառայության մեջ են: Երգում ենք երեքով` ես, Սասը և Վլադիմիր Պողոսյանը: Ես այս երգի մեջ հետ եմ գնացել իմ նախկին` ասմունքային ոճին,- ասաց նա և պարզաբանեց, որ Վլադիմիրն «Ասլանյան» փրոդաքշնի նոր երգահանն է: -Գաղտնիք չէ, որ Վլադիմիր Պողոսյանը երգահան է և շատ երգեր է գրել: Նրա հետ համագործակցությունից հետո ծնվեց միասին երգելու գաղափարը»:  

Երգչի խոսքով` այս աշխատանքը տարբերվում է իր մյուս երգերից, քանի որ կոմերցիոն գործ չէ. «Այս երգի միջոցով ուղղակի մեր սրտի խոսքն ենք ասում: Որոշեցինք նման տեսահոլովակ ու երգ ունենալ ոչ թե դիտումների, այլ մարդկանց ոգևորելու համար: Ոգեշնչող երգ է, որը, կարծում եմ, բոլորին դուր կգա»:

Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի նախաձեռնությամբ: «Սկզբում չէինք ուզում, որ երգը տեսահոլովակ ունենա, բայց ռեժիսոր Տիգրան Ավետիսյանն առաջարկեց տեսահոլովակ նկարահանել, քանի որ ինքն էլ ցանկացավ ներդրում ունենալ այս գործում: Նկարահանումները տեղի են ունեցել Սովետաշենում, քանի որ տարածքը դիրքեր է հիշեցնում: Սյուժետային գիծ չկա, որովհետև ամեն ինչ արագ ենք արել, նկարահանել ենք մեկ օրվա ընթացքում: Երեքս էլ տեսահոլովակում ներկայանում ենք որպես զինվոր և համազգեստով ենք»:

Խոսելով իր մյուս երգերի պրեմիերաների մասին` Կարենն ասաց, որ դրանք կհետաձգվեն. «Շատ նոր երգեր ունենք թե՛ ես, թե՛ իմ արտիստները, բայց բոլոր պրեմիերաները հետաձգել ենք, քանի որ այս պահին նման երգ էր պետք: Սահմանին լարված իրավիճակի հետ կապված բոլորս լարված ենք և սիրտ չունենք այլ թեմայով երգերի պրեմիերաներն անել այս պահին»:  

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

«Իմ ու Ալեքսի սիրելի զբաղմունքներից մեկը». Արմինկա

Gayane Abovyan

71-ամյա Պուգաչովան իր երկվորյակներին առաջին դասարան է ուղեկցել և տպավորել է իր երիտասարդ տեսքով (Photo)

Gayane Abovyan

Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչի դեմ քրգործ է հարուցվել

Gevor Kazaryan

Ահա թե ում լուսանկարով է Իվետա Մուկուչյանը գնացել պլաստիկ վիրաբույժի մոտ ու ասել՝ «այ սրանից եմ ուզում». ՖՈՏՈ

Gayane Abovyan

Անահիտ Կիրակոսյանի արձագանքը՝ հղի Շուշաննա Թովմասյանի լուսանկարին (photo)

Gayane Abovyan

Մինուս 13 կգ. Գոհար Ավետիսյանը նիհարել է ծննդաբերությունից 8 օր անց (ֆոտո)

Gayane Abovyan