Շոու-բիզնես

Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով

Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած կորոնավիրուսը շարունակում է մնալ այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը: Վարակը չի խնայում ոչ քաղաքական գործիչներին, ոչ մարզիկներին, ոչ էլ դերասաններին ու երգիչներին: Մինչ շատերը թերահավատորեն են վերաբերվում վիրուսի գոյությանը, օրեցօր ավելանում է այն հայտնիների թիվը, ում վարակը չի շրջանցել:

Tert.am Life-ն առանձնացրել է հայ հայտնիներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և բարձրաձայնել այդ մասին: Կան նաև մարդիկ, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել այդ հարցը։ Հարգելով նրանց ցանկությունը՝ նրանց անունները չենք հրապարակում։

ՀՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանը  Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր, որ վարակվել է տան աշխատողից, մեկուսացած է եղել իր սենյակում և կարողացել է այնպես անել, որ ընտանիքի մյուս անդամները չվարակվեն։

Մայիսին Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել ու ապաքինվել Women’s club-ից Մաշա Մաթևոսյանը: «Ընտանիքով վարակվել էինք, բացի հայրիկիցս, բոլորս տան պայմաններում ենք բուժում ստացել: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մենք ապաքինվեցինք»,-ասել է նա:

Դերասան Գոռ Համբարձումյանը հունիսին էր վարակվել կորոնավիրուսով։ «Եթե վիճակս ծանր լիներ, գուցե չհաղթահարեի վարակվելու հանգամանքը, բայց քանի որ ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա»,-ընդգծել էր նա:

«Կինստագրամ», «Ֆուլ Yere 1» նախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանի համար հիվանդության ընթացքը բավականին ծանր էր եղել, քանի որ ունեցել էր բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ: Այնուամենայնիվ, դերասանուհին բուժումը ստացել էր տան պայմաններում: «Վատ վիճակս շարունակվեց չորս օր, թուլությունից կորցրել էի նաև խոսելու ունակությունս»,-  Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանել էր Լիանան:

Երգչուհի Մարի Ավանեսյանը նույնպես հունիսի վերջին վարակվեց կորոնավիրուսով: Նա այդ մասին հարցազրույցներ տալ խուսափում էր, բայց ինստագրամյան էջում ակտիվ հրապարակումներ էր անում հիվանդության ընթացքի մասին և խորհուրդներ տալիս հետևորդներին: Երգչուհին բուժումը ստացել էր տան պայմաններում և նշել, որ երբ ապաքինվի, հավելյալ մի քանի օր մեկուսացած կմնա։ «Ես գիտեի, որ 14 օր հետո կարելի է տանից դուրս գալ, բայց պարզվում է` 20-30 օր հետո ես համարվում առողջ»,-գրել էր Մարին:

Մարիամ Խաչատրյան

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Անի Երանյանը ԱՄՆ-ում իրեն նման «կայֆե՞ր» է թույլ տալիս

Gayane Abovyan

«Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար․Արամ MP3–ն՝ ձախողման, շոուբիզնեսում կոնֆլիկտների մասին

Gayane Abovyan

Միայն տեսնեք,թե ինչպես են զվարճանում Մերի Մակարյանն ու իր աղջիկը

Gayane Abovyan

Կովիդի ժամանակ ավելի շատ եմ աշխատել. Հայկ Կասպարովը՝ անձնական կյանքի մասին

Gayane Abovyan

Ինչո՞ւ է Գարիկ Սեփխանյանը մարզասրահում իրեն այսպես լկտի պահում

Gayane Abovyan

Սոնա Ռուբենյանի սիրելին չափազանց ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել

Gayane Abovyan