Աշխարհում COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 226 783-ով և հասել 16 341 920-ի։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։
Մեկ օրում աշխարհում գրանցվել է մահվան 4153 դեպք։ Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 650 805-ի։
ԱՄՆ-ը շարունակում է վարակակիրների և մահվան դեպքերի թվով մնալ առաջատար։ Այնտեղ մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 4․2 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 146 հազարը։ Միայն վերջին 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 61 498-ով։
Իսկ Բրազիլիայում հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 2․4 մլն։ Այդ թիվը վերջին 24 ժամում ավելացել է 24578-ով։ Երկրում գրանցվել է 87 հազար մահ։