Ժամանց

Հուլիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հուլիսի 30-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:37-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խուսափեք սոված մնալուց:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:37-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել խորհուրդ չի տրվում: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս առավելագույնս զգույշ եղեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպատ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել տնային կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, ձանձրանալ, չափազանց համառ լինել: Ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փշուրներ ու փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն խամրած, ոչ արտահայտիչ գույները: Ներդաշնակ չի լինի դեղինի գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական ծագման կերակուրներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի ամենաթեթև նշանները

Gayane Abovyan

Աստղագուշակ․ դեկտեմբերի 8

Gayane Abovyan

Կենդանակերպի ո՞ր նշանն է համապատասխանում Ձեզ

Gayane Abovyan

Ընտրված զգեստը կպատմի թե որքան է ձեր հոգին կանացի ու խորհրդավոր

Gayane Abovyan

Ընտրեք ընդամենը 1 ռունա որ կասի մոտ օրերս սպասվող կարևոր իրադարձությունների մասին

Gayane Abovyan

Ցանկության թեստ․ Ցանկություն պահեք և ընտրեք հրեշտակներից մեկը․ Այն կբացահայտի կկատարվի ցանկությունդ թե՝ ոչ․․․

Gayane Abovyan