Հասարակություն

Զարհուրելի դեպք Երևանում. 31-ամյա մայրը ծննդաբերել, ապա երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել աղբարկղը, նա ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Խաչատուրյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, և Արմինե Հ-ն ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

«Երևանի մանկան տան» աշխատակիցները մեղադրվում են երեխաներին խոշտանգելու, ծեծելու, անարգելու համար

Gayane Abovyan

Եվ կրկին ջախջախիչ մեկ րոպեն չուշացավ․ Նվեր Մնացականյանի ավանդական անչափ կոշտ 1 րոպե

Gayane Abovyan

Տեսախցիկը արձանագրել է Թոխմախի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած զինված «ռազբորկան»․ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Gayane Abovyan

Հնին Վերադարձ Չի լինելու․ ՍՍԿՎԵՔ

Gayane Abovyan

Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Gayane Abovyan

Լրատվամիջոցներ կան, որոնք այսօր օգնում են թշնամուն, հաշիվներ են մաքրում իշխանությունից

Gayane Abovyan