Ժամանց

Աստղագուշակ․ հուլիսի 31


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական անօգուտ կսկսվի: Շատ ժամանակ կխլեն այն հարցերը, որոնք մեկ ուրիշ ժամանակ հաշված րոպեների ընթացքում կլուծեիք: Հնարավոր են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել գործերը: Աշխատեք չբարկանալ ու չնյարդայնանալ: Արագ հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր կպահպանեն ինքնատիրապետումը:

Ավելի արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հնարավորություն կտա լուծել կարևոր խնդիրները, հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Կարող եք նոր բան ստանձնել. արագ ամենից գլուխ կհանեք: Մտերիմներն ամեն հարցում պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր դուք շատ բաների մյուսների նման չեք նայի: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. քիչ կլինեն մարդիկ, որոնք կկիսեն ձեր տեսակետը: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, շատ ընդդիմախոսների կկարողանաք տարահամոզել: Շատ պետք կգան համբերատարությունը և ունակությունը անելու այն, ինչ անհրաժեշտ եք համարում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև այն խնդիրները լուծելու համար, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Դուք կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չէիք դարձնում, այնպես որ՝ նույնիսկ մանրուքներում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած կլինի օրվա սկիզբը: Դուք կուզենայիք կենտրոնանալ սեփական գործերի վրա, բայց դա անել միշտ չի հաջողվի: Շրջապատողներն օգնության կարիք կունենան. այն ցուցաբերելու համար դուք ստիպված եք լինելու հետաձգել սեփական ծրագրերը: Երբեմն դա կվշտացնի, բայց դուք կփորձեք դա ցույց չտալ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը ավելի հանգիստ ու կանխատեսելի կդառնա: Կուրախացնի ու կոգեշնչի մտերիմների աջակցությունը: Ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Չի բացառվում ֆինանսական հարցերի ձեզ համար հաջող լուծումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր գործեր փնտրեք, զբաղվեք նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է: Օրը հարմար չէ անգործության մատնվելու համար. դուք արագ կսկսեք ձանձրանալ, դրանից տրամադրությունը կփչանա: Օգտակար կլինի նոր բան սովորելը. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, նոր գիտելիքներին էլ արագ կիրառում կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Չեն բացառվում հանդիպումներն ու ծանոթությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Դուք ցանկացածի վրա կարող եք լավ տպավորություն գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնց իրագործմանն անհապաղ կարող եք անցնել: Դուք ոգևորված կլինեք, ձեր ոգևորությամբ կկարողանաք վարակել շրջապատողներին: Հավանական են պիտանի ծանոթություններ, գործնական բանակցություններ, որոնք ձեզ համար ամենահաջող ձևով կանցնեն:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, հնարավորություն կտա շահավետ գնումներ անել, գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն: Պետք է ժամանակ տրամադրեք տնային գործերին: Չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է ինչ-որ կենցաղային տեխնիկա գնելու կամ վերանորոգում ծրագրելու ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել: Հարմար օր է բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր մտքերն ու գաղափարները շրջապատողների համար օգտակար կլինեն: Հաճախ ձեզ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Աշխատեք դրանք նրբանկատորեն տալ, որպեսզի հարաբերությունները չփչացնեք:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա իրադարձությունները ձեզ կոգեշնչեն ու կուրախացնեն: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Դուք հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման ու ոչ ստանդարտ լուծումների կարիք կլինի: Բացի այդ, ձեզ չեն վախեցնի անորոշությունն ու անհայտությունը, քանի որ այնտեղ, որտեղ մյուսները կսկսեն հուզվել, դուք հանգստություն կպահպանեք:

Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Կհաջողվի վերականգնել հին կապերը, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է հաշտվեք մի մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան: Ամեն անգամ չեք կարողանա դրանցից միայնակ գլուխ հանել, բայց համախոհներին առանց դժվարության կգտնեք: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարները: Որոշ Կարիճներ հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեն:

Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի հոգնեցնող բան մի ծրագրեք. այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը: Արդյունավետ կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները, այդ թվում այնպիսիք, որոնք կարող եք ինքնուրույն անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անսովոր օր է: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ նույնիսկ դուր կգա: Ձանձրանալու ժամանակ չի լինի, լավ գաղափարներ կունենաք: Կարող եք անհապաղ կյանքի կոչել դրանք: Հնարավոր է առաջընթաց գործերում, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Աղեղնավորներ գործարքներ կկնքեն, որոնք շուտով եկամուտ կբերեն:

Անձնական հարաբերություններում հնարավոր են լարված պահեր, մտերիմների հետ տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Միայն թե վեճերը, որքան էլ տարօրինակ է, օգուտ կտան: Դրանց շնորհիվ կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ոչ միայն շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք շրջապատողների իրական ցանկությունները: Համատեղ գործողությունների մասին հեշտությամբ կպայմանավորվեք նրանց հետ, որոնց ձեր գաղափարները նախկինում դուր չէին գալիս:

Նոր ծանոթությունները կարող են ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Որոշ Այծեղջյուրներ կհաշտվեն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին, կվերականգնեն հին կապերը: Այսօր դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ ու պատրաստ կլինեք շրջապատողներին սխալվելու հնարավորություն տալ: Շատերը դա կգնահատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Երբեմն նույնիսկ հասկանալով, որ ապրումների համար լուրջ պատճառներ չկան, չեք կարողանա հանգստանալ: Նոր գործերը կօգնեն շեղվել, հատկապես եթե ձեզ միանան ընկերները կամ լավ ծանոթները:

Տրամադրությունը բարձրացնելու մյուս լավ մեթոդը ոչ մեծ ուղևորություններն ու հետաքրքիր վայրերով զբոսանքներն են: Դրանք կոգեշնչեն, վառ տպավորություններ կպարգևեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ գաղափարներ ունենաք, որոնց իրագործումից ձեր կյանքում մեծ փոփոխություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է հանգստի, ինչպես նաև հետաքրքիր, բայց չհոգնեցնող գործերի համար: Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ, և ժամանակը շատ հաճելի կանցնի: Կարող եք համախոհներ գտնել: Երբեմն այդպիսիք կդառնան մարդիկ, որոնք նախկինում համաձայն չէին ձեր տեսակետին ու հակված էին վիճել դատարկ բաների պատճառով:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի մասին մտածելու և ծրագրեր կառուցելու համար: Դրանք ինչ-որ մեկի հետ կարող եք ավելի ուշ քննարկել: Իսկ հիմա պետք է որոշակիություն մտցնեք նպատակների ու առաջնահերթությունների մեջ, և դա ձեզ կազատի կասկածներից ու ապրումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Թեստ. Ձեր ձեռքերը խաչելու եղանակը կբացահայտի Ձեր անհատականությունը

Gayane Abovyan

Հորոսկոպի այս 3 նշանի համար Մարտը գերհաջողակ կլինի

Gayane Abovyan

ԹԵՍՏ . Ընտրեք պատկերը եւ իմացեք ձեր անձնական երջանկության բանաձեւը

Gayane Abovyan

Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները

Gayane Abovyan

Արդյո՞ք սիրում եք ինքներդ Ձեզ. թեստ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց

Gayane Abovyan

Աստղագուշակ․ ապրիլի 2

Gayane Abovyan