Հասարակություն

Զորավոր խաչը մեր զինվորներին պահապան թող լինի

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսութ-յան լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել),
որ այժմ ծառայում է Հայոց բանակում։Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցութ-յուն։Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս,ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զին-վորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն։

Կարդացեք նաեվ

«Շեյխեր և շեյխուհիներ, Անգլիայից լորդ ու լորդուհիներ են եկել»․ Նոր կադրեր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից․․․

Gayane Abovyan

ՀՀ ԱԱԾ հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Gayane Abovyan

Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել և կորուստներով հետ շպրտվել

Gayane Abovyan

ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

Gayane Abovyan

ՀԵՐԻ՛Ք Է․ Այ սադրիչ պոռնիկներ, տո թուրքին էլ, ձեզ էլ․ վախի մթնոլորտ եք ստեղծում ժողովրդի մեջ․․․

Gayane Abovyan

Լավագույն տարբերակը կլիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը. Զախարովա

Gayane Abovyan