Շոու-բիզնես

«Ինձ շատ էին մեղադրում, որ մարդկանց նեղ դրության մեջ եմ դնում». Արուս Տիգրանյանը` իր նոր հաղորդման և մարդկանց երազանքներն իրագործելու մասին

Լրագրող Արուս Տիգրանյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս նաև սիթքոմներում, վերդառնում է եթեր որպես լրագրող` միանգամից երկու նախագծով:

Tert.am Life-ի հետ զրույցում Արուսը պատմել է, թե ինչ աշխատանքային նորություններ ունի, խոսել է նախորդ եթերաշրջանում էկրանին միայն որպես դերասանուհի լինելու պատճառի մասին, ինչպես նաև տրամադրել է իր նոր ֆոտոշարքը:

Նրա խոսքով` առաջին նախագիծը, որը սկսում է, լինելու է օնլայն` յութուբյան իր էջում: Այն կոչվում է «Սուր Արուս».  «Այն մարդկանց արդեն ծանոթ ֆորմատով է։ Ծանոթ ասելով նկատի ունեմ «Լավ Երեկո» հաղորդման շրջանակում «Արդարության հետքերով» ռեպորտաժների շարքը: Ուղղակի այս անգամ ռեպորտաժները լինելու են հիմնականում սպորտաային ուղղվածությամբ, ինչը կոմերցիոն նպատակ ունի, լինելու է գովազդ, ինչպես բոլոր նախագծերում: Ես գնալու եմ սպորտային տարբեր ակումբներ, սպորտով զբաղվեմ ու հարցազրույցներ վերցնեմ մարդկանցից: Խոստացել էի առաջին թողարկումը երեկ տեղադրել, բայց տեխնիկական խնդիրներ առաջացան, կտեղադրեմ այսօր երեկոյան»:

Երկրորդ նախագիծն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի սեպտեմբերից, այն Արուսի հեղինակային հաղորդումն է։

«Ինձ շատ էին մեղադրում, որ մարդկանց նեղ դրության մեջ եմ դնում, այս հաղորդումը լրիվ հակառակն է լինելու, այն հումանիստական է, մարդասիրական: Որոշ ժամանակ առաջ իմ էջում հայտարարություն տեղադրեցի և խնդրեցի, որ մարդիկ ինձ ուղարկեն իրենց երազանքները: Նրանք գրեցին և գրելու են ինձ իրենց ցանկությունները, երազանքները, նպատակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրագործել,  ես դրանք իրականություն եմ դարձնելու,-ասաց նա և պարզաբանեց, որ իր թիմի հետ ներդնելու է բոլոր ռեսուրսները բացառությամբ մեկի` ֆինանսականի։ -Չի լինելու այնպես, որ մեկը գումար ցանկանա, մենք տրամադրենք: Լինելու է, օրինակ, մասնագիտական աճի խթանում, բնակարանի վերանորոգում, սիրելի երգչի հետ հանդիպում: Ձևաչափը լինելու է հումորային-ժամանցային-սոցիալական: Փորձնական նկարահանումներ արել ենք, բայց հիմնական նկարահանումները կսկսվեն օգոստոսի 10-ից»:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրելու հաղորդման հերոսներին, Արուսը պատասխանեց. «Իրականում հարյուրավոր նամակներ եմ ստացել: Չենք դիտարկել այն նամակները, որոնք հեռուստատեսային չեն, կապված են գումարի հետ: Շատերն են գրում, որ ցանկանում են հայտնի դառնալ, ինչը մի փոքր անհասկանալի երազանք է. չենք կարող բոլորին հայտնի դարձնել: Պետք է տարբեր երազանքներ ընտրենք, որ հաղորդումների սյուժեները տարբերվեն»:  

Արուսից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նախորդ եթերաշրջանում հանդես չեկավ որպես լրագրող. «Չեմ դադարել լրագրող լինել, ուղղակի մի ընթացք եթերում որպես լրագրող չեմ երևացել: Նախորդ եթերաշրջանում տարբեր նախագծեր էինք նախատեսում իրագործել, որոնք կապված էին հանդիսատես ունենալու, ճամփորդության հետ: Համաճարակային իրավիճակի հետ կապված այդ նախագծերն իրագործել չստացվեց, գուցե հետագայում իրագործենք: Սովորեցինք ապրել այս համաճարակի հետ և անում ենք այնպիսի նախագծեր, որոնք թույլ է տալիս իրավիճակը»:

Զրույցի վերջում նա ասաց` չի բացառում, որ հետագայում կրկին կներկայանա սիթքոմներում, բայց հիմա կենտրոնացել է իր մասնագիտական գործունեության վրա:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Էլեգանտ. Արփի Գաբրիելյանի լուսանկարը

Gayane Abovyan

Ինչ տեսքով է Ալեքսանդր Բաբասյանի որդին այսօր գնացել առաջին դասարան (լուսանկարներ)

Gayane Abovyan

Դիանա Գրիգորյանի եւ որդու ջերմ լուսանկարը

Gayane Abovyan

Սոնան՝ նիհարելու, քաշից կոմպլեքսավորվելու, Գարիկի հետ հարաբերությունների, նեղացնող քոմենթների մասին

Gayane Abovyan

Վարդայի էրոտիկ գիշերային պարը խելքահան կանի յուրաքանչյուր տղամարդու

Gayane Abovyan

Երգչուհի Անետ Աղաբեկյանի վուլգար,բայց սեքսուալ պարը մեքենայում

Gayane Abovyan