Հասարակություն

Կասկադյորական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes CLS 350-ն ու Mercedes E 320-ը. վերջինն էլ հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 30-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Mercedes CLS 350 մակնիշի 55 ՕՕ 606 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Մարտիրոսյանի վարած Mercedes E320 մակնիշի 55 MM 565 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes E320-ն էլ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն դասակի տեսուչ Հրայր Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

ՀՐԱՏԱՊ ՍԵՆՍԱՑԻԱ.ՔԱՆԴՎԵՑ ԵՐԿԻՐԸ ԱՅՍ ՆՅՈՒԹԻՑ

Gayane Abovyan

Ինչ է տեղի ունեցել Խաչատուրովի զորամասում. Ռուսաստանաբնակ բլոգերը՝ իր աղմկահարույց գրառման մասին

Gayane Abovyan

Էրդողանը պնդում է, որ Պուտինը սատարել է անվտանգության պլատֆորմ ստեղծելու Բաքվի գաղափարին

Gayane Abovyan

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն

Gayane Abovyan

COVID-19-ից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում

Gayane Abovyan

Եթե Աստծո կամքը մեզ բժշկելն է, ապա ինչ՞ու չենք բժկվում։

Gayane Abovyan