Ժամանց

Ծննդյան տարեթվի վերջին 2 նիշերի գաղտնիքը շատերը չգիտեն․ Պարզվում է․․․

0 և 1:

Այս մարդիկ անկախ են, ինքնուրույն, կամային, ուժեղ բնավորություն ունեն: Ուշադիր են շրջապատի նկատ-մամբ, ձգտում են չնեղացնել ոչ ոքի: Ցանկանում են կյանքում կարգավորել ամեն բան՝ գերադասելով հավա-սարակշռությունը: Այս մարդկանց բնորոշ է հուսալիությունը, վճռականությունն ու յուրօրինակությունը: Դժվա-րությունները նրանց միայն ուժեղացնում են, դրանց պատճառով նրանք չեն շեղվի ճանապարհից, չեն հրա-ժարվի մտադրություններից: Նրանց համար կարևոր է նաև ընդունված լինել շրջապատի կողմից: Միևնույն ժամանակ, այս մարդիկ չափազանց իմպուլսիվ են, ձգտում են գումարի ու շքեղության: Բարձր ստանդարտներն ընկած են նրանց աշխատանքի հիմքում:

2 և 3:

Հմայիչ են, բարեհոգի: Կարող են շարժվել ալիքի ուղղությամբ՝ նկատելով ամենափոքր մանրուքները, որոնց վրա մարդկանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում: Հրաշալի երևակայություն ունեն: Այս մարդկանց շարքերում շատ են մտածողներն ու փիլիսոփաները: Նրանք կարողանում են համոզիչ ներկայացնել իրենց եզրահանգում-ները, կարող են մի քանի մասնագիտություն յուրացնել:Ինտուիցիան լավ է զարգացած, ինչը նրանց վերածում է դիվանագետի, ով կարող է նկատել այն, ինչ սպրդում է մյուսների ուշադրությունից: Լավ կազմակերպիչներ են, նաև՝ լավ կատարողներ: Նախանձ չեն, ուրախությամբ կօգնեն նրանց, ովքեր իրենց կողքին են: Փակ են, հակ-ված մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:

4 և 5:

Հավատարիմ են իրենց գաղափարներին: Սիրում են հետազոտել աշխարհը, ճանապարհորդել: Կարողանում են համոզել մարդկանց, վերլուծել: Նրանց ստեղծագործական մոտեցումն արտահայտվում է ամեն ինչում, իսկ աշ-խատասիրությունը սահմաններ չունի: Հաճախ աշխատանքը նրանց կյանքի իմաստն է դառնում: Վստահ են իրենց ուժերին, հրաշալի աշխատում են թիմում:Ավելորդությունների ետևից չեն ընկնում՝ գոհանալով ամենով, ինչ ունեն: Եսասեր չեն, ինչը նրանց հրաշալի ընկեր է դարձնում: Երբեմն պատասխանատվություն են ստանձ-նում մեծածավալ աշխատանքի համար, որը չեն կարողանում կատարել:

6 և 7:

Միշտ արկածներ են որոնում, ակտիվ են, լի էներգիայով: Կարող են լավ ղեկավար լինել, սիրում են մրցակցութ-յուն, հաճախ են հաղթում: Գրավիչ մարդիկ են, ում կողքին միշտ շարժ կա:Երբեք չեն մոռանում ընտանեկան արժեքների մասին: Բարձր ինքնագնահատական ունեն, ինքնավստահ են, ինչը թույլ է տալիս լավ ղեկավար լինել: Այս մարդկանց բնորոշ են նաև վճռականություն, շփվելու կարողություն, ընկերասիրություն: Սեփական նպատակներին հասնելու ձգտումը չափազանց մեծ է: Եսասիրությունը երբեմն ստիպում է անցնել մարդկանց վրայով:

8 և 9:

Հուսալի են, համբերատար, պատասխանատու: Բարձր բարոյահոգեբանական արժեքներ ունեն, այս մարդիկ հաճախ են օրինակ ծառայում մյուսների համար:Ամբիցիոզ են, բազմաթիվ ծրագրեր ունեն: Ցանկացած խնդիր լուծում են՝ մանրամասն կշռադատելով դեմ և կողմ փաստարկները: Որոշումներ կայացնելիս հիմնվում են տրա-մաբանության վրա: Կարող են հույս դնել նաև ինտուիցիայի վրա, քանի որ այն լավ է զարգացած: Կարգապահ են, հարգալից:Նրանց, սակայն, չի բավարարում արկածախնդրությունն ու կիրքը: Հաճախ կամակոր են, հազվադեպ՝ նաև դաժան: Անորոշությունը կարող է վախի նոպայի պատճառ դառնալ, բայց նրանք կարողանում են արագ ղեկավարել իրենց:

Կարդացեք նաեվ

Ահա թե որ օրերը պետք է ընտրեք մայիսին կարևոր իրադարձությունների համար, բարենպաստ և անբարենպաստ օրերի ցանկը ըստ մասնագետների

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշան, որոնց ամենահաճախն են դավաճանում

Gayane Abovyan

2021թ Մարտ ամսվա Աստղագուշակ- Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանները չեն կարողանում պահել իրենց խոստումները

Gayane Abovyan

Կենդանակերպի նշաններ, որոնց սիրելը բարդ է

Gayane Abovyan

Աստղագուշակ 2021: Կենդանակերպի բոլոր նշանների համար

Gayane Abovyan