Շոու-բիզնես

«Ասես թակարդում լինի». Քիմ Քարդաշյանը չգիտի՝ ինչ անել ամուսնության հետ

Աստղային ամենահայտնի զույգերից մեկն ամուսնալուծության եզրին է։ Երբ Քանյե Ուեսթը միայնակ մեկնել է Վայոմինգում գտնվող իր ռանչո՝ նախագահական արշավով ու երաժշտությամբ զբաղվելու համար, նրան հետեւել է նաեւ Քիմը, սակայն հեռուստաաստղի այցը երջանիկ վերամիավորման չի վերածվել, ինչին սպասում էին շատ երկրպագուներ։

People-ի աղբյուրը հայտնել է, որ հիմա Քիմի համար «բարդ շրջան» է, քանի որ նա ստիպված է եղել բախվել իր ամուսնու երկբեւեեռ խանգարման սրման հետ։ Նա «շատ վշտացած» է Քանյեի խոսքերից ու քայլերից. Քիմը պատրաստ չէր, որ Քանյեն կպատմի վեցամյա ընտանեկան կյանքի մանրամասների մասին։

Ուեսթը Վայոմինգի ռանչոյում կմնա այնքան, մինչեւ «իրեն ավելի լավ չի զգա»։ Ինսայդերը նշել է. «Քիմն ասես թակարդում լինի։ Նա սիրում է Քանյեին եւ մտածում է, որ նա իր ամբողջ կյանքի սերն է։ Բայց նա չգիտի՝ ինչ անել»։ Քիմը կարծում էր, որ իրենց հարկավոր է բաժանվել. «Նա գիտի, որ իր համար հիմա լավ չէ լինել նրա կողքին եւ անկեղծ ասած՝ այնքան էլ լավ չէ երեխաների համար»։  

Տեղեկություններ են պտտվում, որ Քիմի ընտանիքում լարված իրավիճակը կարող է հանգեցնել ամուսնալուծության։ Սակայն աստղը հերքում է Քանյեին ներկայացված վերջնագրի մասին տեղեկությունները։ Նա Քանյեին չի ստիպել ընտրություն կատարել բուժման ու ամուսնալուծության միջեւ։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ալեքսանդր Բույնովը շտապ վիրահատվել է (ֆոտո)

Gayane Abovyan

Հայ հայտնիներ, ովքեր չափազանց հաճախ են փոխում իրենց ոճը

Gayane Abovyan

«Ուզում եմ այս տարի տուն գնել, ոչ թե ամուսնանալ». Իննա Խոջամիրյան

Gayane Abovyan

Իրար հետ կիսելու որևէ բան չունենք. Լուիզա Ղամբարյանը Սոֆի Դևոյանի հետ հարաբերությունների մասին

Gayane Abovyan

Սիլվա Հակոբյանն իր «բուլկի» դստեր հետ ամառային ընտանեկան լուսանկարների շարք է հրապարակել

Gayane Abovyan

Դիրքերում զինվորները շատ վատ պայմաններում են՝ ժայռի, քարի վրա վրան ա խփած. դերասան

Gayane Abovyan