Հասարակություն

Կինը ցանկանում էր լքել ամուսնուն, իսկ վերջինս ծրագրեց ոչնչացնել նրա ինքնագնահատականը

Ի սկզբանե Ելենան հասկացել էր, որ Ն.-ն ամենևին էլ այն տղամարդը չէ, որն իրեն պետք է: Բավական շուտ նա Ն.-ին ազնվորեն հայտնեց, որ իրենց մոտ ոչինչ չի հաջողվի: Տղամարդը խնդրեց մտածելու ժամանակ և հնարավորություն տալ իրեն: Ն.-ն վճռականորեն որոշեց «նվաճել» Ելենային և բաց չթողնել: Նա դրա համար օգտագործեց «արգելված», բայց տարածված հնարք՝ ինքնագնահատականի իջեցում:

Ելենան երբևէ չէր հանդիպել մի տղամարդու, ով ինչ-որ բանում իրեն համոզի, խնդրի, ուստի մտածեց, որ Ն.-ի համար իսկապես ինքը մեծ նշանակություն ունի: Ելենան կարծում էր, որ իր սխալը հենց այդ կասկածն է: Նա մտածեց, որ արժե վերանայել Ն-ի հետ հարաբերությունները, ուստի դրա համար ևս մի քանի հանդիպում տրամադրեց: Այս ընթացքում հաստատ նա որոշում կկայացներ:

Բայց Ն-ն այլ պլաններ ուներ: Տղամարդը չէր ցանկանում բաց թողնել Ելենային: Նա ներկայացավ որպես հավատարիմ և հոգատար ընկեր, բայց աննկատելիորեն թեթև «ներարկումներ» էր կատարում կնոջը. հաճոյախոսություն էր անում և միևնույն ժամանակ տհաճ բաներ ասում նրա տարիքի, արտաքինի և այլնի վերաբեյալ: Ըստ տղամարդու՝ կա՜մ հագուստը չի սազում նրան, կա՜մ զարդերը տարիքին համապատասխան չեն, կամ կնոջ քրտինքով գնված մեքենան ավելի լավ է փոխանակվի համեստ մեքենայով, թե չէ այն շատ թանկ է:

Կարծես թե, հատուկ չէր ասում, բայց, միևնույն է, կնոջը տհաճ էր: Նման «ներարկումներն» իբրև հոգատարություն և ուշադրություն էր հասկացվում: Տղամարդը միշտ քաղաքավարի էր, բարի և ընկերասեր, և դժվար էր մտածել, որ նա միտումնավոր էր ասում այդ տհաճ խոսքերը, որպեսզի նրան վիրավորի:

Այո՛, և ինչո՞ւ իրեն: Նա իսկապես ցանկանում էր պահպանել այդ հարաբերությունները: Ելենան չկարողացավ հասկանալ, թե ինչ է կանգնած այս «հաճոյախոսությունների» հետևում: Բայց հաճախ նրա մոտ սկսում էր նկատվել վատ տրամադրություն և անվստահություն իր անձի նկատմամբ: Նա մտածում էր իր տարիքի, զգեստապահարանի և նույնիսկ մեքենա փոխելու մասին: Գուցե իսկապե՞ս ավելի էժան բան գնելն է ճիշտ:

Չէ՞ որ դա թանկ է … Այնպես որ, նախատեսված երկու հանդիպման փոխարեն Ելենան մի քանի տարի մնաց Ն-ի հետ: Կնոջ ինքնագնահատականն արագորեն ընկավ: Այս ծրագրի շնորհիվ Ն.-ն մեծացավ իր աչքում և վախենում էր՝ նրան կորցնելու համար: Բայց տղամարդը շարունակում էր իր «դիվերսիոն» աշխատանքը մինչև այն պահը, երբ պատահմամբ ասաց բացարձակ վիրավորական բաներ և իրեն մատնեց։

Ելենան կարծես քնից արթնացավ: Նա հասկացավ, որ գտնվում է ինչ-որ ծայրահեղ թունավոր միջավայրում, և նրա առողջությունը սկսեց վատանալ այս տղամարդու հետ հարաբերությունների ընթացքում: Նրան հաջողվեց խզել հարաբերությունները, բայց ժամանակ էր պետք վերականգնելու այն, ինչ եղել է: Գոնե մինչև սկզբնական շրջան: Ելենան հասկացավ, որ պետք է լսի իր ներքին ձայնը: Եվ եթե որոշում կայացնի, ավելի լավ է հետևեի նրան:

Իսկապես, հոգու խորքում միշտ գիտենք, թե ինչ է մեզ պետք:

Կարդացեք նաեվ

Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից

Gayane Abovyan

Ինտիմ հիգիենայի կանոները, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Gayane Abovyan

ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ․ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ․ Մեր հերոսների արյունը չի չորանալու ձեր ձեռքերին… ՑՆՑԵՑ

Gayane Abovyan

Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին․ Վահագն Վարագյան

Gayane Abovyan

Որպես անհայտ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Վանաձորի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում

Gayane Abovyan

Պատերազմի ձայնը. Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը զոհվել է հակառակորդի դիվերսիոն խումբը չեզոքացնելիս

Gayane Abovyan