Շոու-բիզնես

Gucci-ն գրաված մոդելը դարձել է հայկական հայտնի ապրանքանիշի գովազդային նոր արշավի դեմքը

Մոդել Արմինե Հարությունյանը, որը համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Gucci նորաձեւության տան ցուցադրությունից հետո, դարձել է դիզայներ Մանե Խաչատրյանի «The Muse» հայտնի ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։

Մոդելը կրել է հայկական ապրանքանիշի AW 20/21 նոր հավաքածուի մի քանի իր։ Նոր հավաքածում ներկայացված են սեզոնի ամենանորաձեւ գույների կոստյումներ՝ լավանդայի գույն եւ կապույտ։ Առանձնակի ուշադրության են արժանի նաեւ տարբեր գույների էկո կաշվից պատրաստված կոստյումն ու վերարկուն։

Լուսանկարների հեղինակը հատուկ Ուկրաինայից հրավիրված աստղային լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչն է։ Նա նախկինում համագործակցել է ուկրաինական էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Նաստյա Կամենսկիխը, Պոտապy, «Время и стекло» դուետի մենակատարներն ու այլք։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Անատի Սաքանյանը սևահեր է դարձել ու անսպասելի փոխվել (լուսանկար)

Gayane Abovyan

Իմ նոր սերը․ Հռիփսիմե Հակոբյանը նոր թանկարժեք պայուսակ ունի

Gayane Abovyan

Լոսի հայեր տեսեք, թե ինչ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել Լիլուն

Gayane Abovyan

Ընկերուհիներ շորերով գոյատևող ու ուրիշի ոսկիները լոմբարդում զալոգ դնող Տաթև Սարգսյանը գովազդի դիմաց գումար է պահանջում

Gayane Abovyan

Սիլվա Հակոբյանը գնդով խաղում է խանութում՝ մոռանալով իր տարիքը

Gayane Abovyan

Բացահայտելով Մերի Մակարյանի ընտանիքը. ով է մայրը և ամուսինը

Gayane Abovyan